Բիզնեսն ու քաղաքականությունը` դարձյալ գիրկընդխառն


Այս շրջանում հետզհետե ավելի լավ են սկսում երևալ այն նախադրյալները, որոնք միաժամանակ առաջիկա ընտրություններում գործելիք խաղի կանոններն են պարզ դարձնում£ Քարոզարշավի հանդարտ մեկնարկը նաև հնարավորություն է տալիս պնդել, որ ընտրական խաղի կանոնները դարձյալ չեն փոխվելու£ Իհարկե այն, ինչը կիրառվում է ընտրական պրակտիկայում, միայն հարաբերականորեն կարելի է խաղի կանոն համարել, քանի որ նախ խաղը որպես այդպիսին դժվար է լիարժեքորեն ընկալել, ու հետևաբար խիստ տարերային գործընթացում հաստատվելիք կանոնների մասին խոսելը միանգամայն անիմաստ է£ Ցանկացած նախընտրական գործընթաց մեզանում իրավիճակային զարգացումների տրամաբանության շրջանակում է առաջ մղվում, ուստիև առաջ եկած ցանկացած խնդիր նույնպես տվյալ պահի քաղաքական շահի ազդեցությամբ է հանգուցալուծվում£ Սրանով հանդերձ` կարևոր մի հանգամանք ստիպում է ոչ այնքան հաճելի այս թեմային առանձնակի հետաքրքրությամբ վերաբերվել. ի վերջո, քաղուժերն արդեն գործնականորեն են սկսել գալիք ընտրություններին նախապատրաստվել£ Եթե ներկայիս նախընտրական թեթև ալիքը քարոզչության ինչ¬որ փուլ համարենք, ապա միանգամից կարող ենք նշել, որ սկիզբն այնքան էլ խոստումնալից չէ, և ամեն ինչ կրկնվում է այնպես, ինչպես նախորդ դեպքերում£ Թերևս պատահական չի լինի, եթե բավական անսպասելի Ժամանակահատվածում սկիզբ առած ընտրական մարաթոնի ազդակները նույնքան անսպասելիորեն, բայց առաջիկայում կարճատև ժամկետով անուշադրության մատնվեն£ Ի վերջո, բուն ընտրական գործընթացին ժամանակ դեռ կա, իսկ տեսարանների կրկնությունը գոնե առաջիկայի համար բավական միապաղաղ ու ոչ այնքան ուշագրավ զարգացումներ է խոստանում£ Ակնհայտ է, որ ամենաարժանիի տիտղոսը նվաճելու` քաղուժերի հին չափորոշիչները որևէ առումով չեն փոփոխվում, և ըստ ավանդական մոտեցումների` հիմա ճիշտ ժամանակն է գործարար շրջանակներում կուսակցական որսի սեզոնը բացված համարել£ Ահա պայմանական համարվող նախընտրական փուլ կոչվածի հնագույն մի կանոն, որն արդեն առաջիկայի համար նույնպես գործի է դրվել£ Եվ պարզ է, որ կուսակցություններին առաջին հերթին ֆինանսներ են պետք, գործարարներին` մանդատ, հանրային ճանաչում, քաղաքական դաշտի երևելիներին ծառայություններ մատուցելու փորձ, և, վերջապես, քաղաքական առումով ապահովագր ված լինելու զգացողություն, ինչու չէ` նաև երաշխիքներ (որոնց հուսալիության հետ քչերն են հույսեր կապում)£ Իսկ ինչո՞ւ պետք է առաջիկա ընտրություններն այս առումով բացառություն լինեին, երբ, ինչպես բոլոր ժամանակներում, հիմա նույնպես շահերը դարձյալ երկուստեք համընկնում են£ Ընդ որում, այնքան ճշգրտորեն, որ կողմերից և ոչ մեկը երկար մտմտալու կարիքն անգամ չունի, ու որքան էլ ժամկետից շուտ, սակայն «կուսակցական մարդաորսի» առաջին ծիծեռնակներն արդեն ի հայտ են գալիս£ Եվ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ կարևորը միմիայն պայմանավորվածությունն է, քանի որ կողմերն այնքան լավ գիտեն իրենց անելիքն ու միմյանց հանդեպ ունեցած պարտավորությունները, որ համաձայնության կայացումից հետո ընթացքն ու արդյունքներն արդեն իսկ երաշխավորված կարելի է համարել£ Իսկ ամենակարևորն այստեղ այն է, որ մեզանում ամեն նոր ընտրություն նշանավորվում է բիզնեսը քաղաքականացնելու թարմ նախաձեռնություններով£ Սակայն որքան էլ պայմանավորվածությունը փոխշահավետ համարվի, այդուհանդերձ տեղի ունեցածից հավասարապես տուժում է թե° բիզնեսը, թե° քաղաքականությունը£ Խնդիրն այն է, որ մեզանում գործարարությունն առանց մանդատի շատերը չեն պատկերացնում, և արդյունքում` մեկը մյուսից տարանջատելու մեխանիզմներ երբեք չեն որոնվում£ Հենց սրանով է նորերս վերսկսված` ամենքին և ամեն ինչ կուսակցականացնելու-վերակուսակցականացնելու տենդը լիարժեքորեն «տեղավոր վում» ընտրական օրինաչափությունների շրջանակում և ոչ միայն բնական, այլ նաև բարոյական համարվում£ «Ի շրջանս յուր»¬ի տրամաբանությամբ` զարգացումներն ամեն անգամ նույն բովանդակությամբ, սակայն փոքր¬ինչ թարմացված սցենարով են ընթանում£ Եթե քաղուժերը գործարարների անձը, վերջիններս էլ իրենց քաղաքական նախասիրությունները (՞) չեն կարևորում, ապա ստեղծվում է մի իրավիճակ, երբ, ասենք, գործարարի համար նշանակալին ոչ թե կուսակցական դրոշը կամ նման ուրիշ հարակից «դեկորներն» են համարվում, այլ ընտրացուցակում զբաղեցնելիք հորիզոնականն ու մանդատին հասնելու հավանականության աստիճանը£ Եվ ճիշտ ժամանակին կամ դեռ մի բան էլ շուտ իրենց գլխի ճարը տեսնելով` ապագա խորհրդարանական տեղերը վաղօրոք «բրոնիա» անելու, և այս առումով ևս իրենք իրենց ապահովագրած լինելու գործարարների դրսևորած շտապողականությունը մտավախության արդյունք է£ Ու մեզանում բիզնեսն ու քաղաքականությունը «էլի չեն ուզում» իրարից բաժանվել£ Համենայն դեպս գործարարների կուսակցականացման հերթական փուլը վկայում է, որ ապագա խորհրդարանում նույնպես վերոնշյալ խավը ներկայացնող մանդատավորները ծանրակշիռ ներկայություն են ունենալու£ Եվ հիմա էլ բոլորովին կարևոր չէ, թե կուսակցականացող գործարարները հատկապես որ քաղուժի շարքերն են այս շրջանում համալրում£ Իրողությունն այն է, որ նախորդ ընտրությունների զավեշտալի սցենարները ճշգրտորեն կրկնվում են, և հայաստանյան քարոզչության «խաղի կանոնները» մազաչափ անգամ չեն փոփոխվել£