Չափածո սպառնալիք


Ամերիկյան Քենտուկի նահանգի 28-ամյա բնակիչ Ջոնի Լոգան Սպենսր¬կրտսերը բանաստեղծել է£ Այն էլ` քրեական թեմաներով ու «Դիպուկահար» վերնագրով և այն տեղադրել է ռասիստական NewSaxon.org ինտերնետ¬կայքում£ Նրա պոետիկ այդ պոռթկման բովանդակությունը սպառնալիքներ է պարունակել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ու նրա տիկնոջ` Միշելի հասցեին (տեղեկացրել է Associated Press¬ը)£ Ավելի ստույգ` այն նկարագրում է «բռնապետի» սպանությունը` նկատի ունենալով Օբամային£ Փետրվար ամսին ձերբակալված «պոետի» գործով դատական լսումները կայացել են անցյալ շաբաթ` Լուիսվիլ քաղաքի մարզային դատարանում. ամբաստանյալը խոստովանել է իր մեղքը£ Մեղադրանքը կներկայացվի նոյեմբերի 2¬ին£ Ջոնիին 250 հազար դոլար տուգանք է սպառնում, ինչպես նաև ազատազրկում` մինչև 5 տարի£