ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ժողովուրդը` կառավարությանը կամ հավային սինդրոմը Տնտեսությունը 8 տոկոս աճ է գրանցել, դրամը «ամրանում» է ժամ առ ժամ, բայց բացի ձվից ոչ մի ապրանք չի էժանանում£ Էսքան ձու ուտել չի լինի£ Շուտով կփետրակալենք ու կկչկչանք£ Եթե «ապրանքը» պիտանի չէ կամ զոռով «առել» են, կամովի կծախեն Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները մատչելի գներով վաճառում են «անտիկվար» սկզբունքները£ Փարիզյան, քիվեստյան, մադրիդյան£ Բոլորն էլ ժամանակին թարմացված, նորացված£ Վաճառքն` առանց միջնորդների (իմա` Մինսկի խմբի համանախագահների)£ «Ձախողիչ» ՀՅԴ¬ն և «շինիչ» ընդդիմադիրները Ըստ դաշնակցականների, իրենք հիանալի ձախողիչներ են£ Սահմանադրական դատարանի օգնությամբ ձախողեցին հայտնի արձանագրությունների վավերացումը£ Օտարալեզու դպրոցների վերաբերյալ օրինագիծը բմբլահան արեցին£ Օրիգինալ մարտավարություն է, եթե նկատի ունենանք, որ բոլոր ընդդիմադիրները հակված են իրենց շինիչ համարելու£ Ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարությունը` հեգնանքով «Կտոր մը երկինք» ֆիլմի նմանությամբ Այն օրը, երբ «Ժառանգությանը» վերջապես կհաջողվի համագումար անել, այդ օրը մենք «կլքենք» ընդդիմադիր դաշտը£ Եվ «ներսից» է հոգնել և «դրսից» Ր. Հովհաննիսյանը Ռազմիկ Դավոյանի խոսքերով Հոգնեցրին ինձ արդեն օրերը լայն ու նեղ, Հոգնեցրին ինձ արդեն մեղավոր ու անմեղ, Դե բաց դռներդ ԱԺ, Ինձ առ «դռներիդ մեջ»£ «ԾՈսՖփՌՍ ւՏփպՑ Չ ՁՈՎոՏՉ?» Ս. Պետերբուրգյան այցից ճողոպրելով` ԼՂՀ վրա դիվերսիա կազմակերպելուց հետո, Իլհամին Մեդվեդևը պետք է որ ասեր. «ՁՈՎոՏՉրՍՌռ ՉՏսՍ Ցպոպ ՑՏՉՈՐՌք»£ Երևան կատարվելիք այցի ժամանակ ՌԴ նախագահը գուցե կպարզաբանի, թե ինչու «ՎՈսՖփՌՍ (Իլհամը) ւՏփպՑ Չ ՁՈՎոՏՉ»£ Նավթա¬գազամուղերով խելք չե°ս մղի Ըստ հոգեվերլուծաբանների` Ալիևը այնքան է տրուբեքի վրա կանգնած «մտածել», որ նրա տրամաբանությունը դարձել է խողովակաձև£ Մի դեպքում` ջրի տակ, մյուս դեպքում` «ջրի երես» Եթե Սևանի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով շատ շինություններ (մեծամասամբ անօրինական) հայտնվում են ջրի տակ, ապա ՀՀ տնտեսական մակարդակի նույնքան կտրուկ բարձրացման դեպքում «ստվերայինները» դուրս կգան «ջրի երես»£ Որձ կովերից ինչ օգուտ, օձ բռնող է պետք Ժողովրդի տրտունջը Որձ կովերի մասնագետ վարչապետ ունեցել ենք, իսկ երբ ենք ունենալու «օձ բռնելում» մասնագիտացած վարչապետ: Կրկին թուրքական խորամանկություն Ըստ վերլուծաբանների` Մինսկի խմբի համանախագահները Ի. Ալիևին մի շերտ մեղր են տվել, որ քսի մադրիդյան սկզբունքների վրա ու կլլի£ Իլհամը միայն մեղրն է կերել ու թուրքական խորամանկությամբ ուզում է համոզել, թե մադրիդյան սկզբունքներն է կլլու մարսել£ Դիտարկում Արցախյան հակամարտությունը իր հանգուցալուծումը չի գտնի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը ԼՂՀ ՀԻՄնախնդրի խնդիրը տեսնում է, ՀԻՄՔ¬ը չի ուզում տեսնել£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ