Պիղծ բերանով մարդկային նորմերի՞ց


ԱՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ: Այս կապակցությամբ կրկին հայտարարում ենք. ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր պաշտոնական ոչ մի դիմում չի ստացել ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալ Մ. Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերյալ: Իսկ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ ևս թերթել պատմության էջերը, վերհիշել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը, Շահումյանի, Գետաշենի սպանված և տեղահանված հազարավոր խաղաղ բնակիչներին, քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպան սպային, և չխոսել հումանիտար ու մարդկային նորմերից:

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ