Հոգևոր ծառայության դերն ու նշանակությունը բանակում


Աշխարհի տարբեր երկրների զինված ուժերում բանակային հոգևորականությունը վաղուց ի վեր դարձել է լիովին ձևավորված ու կայացած կառույց, որը մեծ դերակատարություն ունի ստորաբաժանումների մարտունակության ու անձնակազմի մարտական ոգու բարձրացման, զինվորների մոտ ծագող հոգեբանական տարատեսակ խնդիրների լուծման գործում£ Այս կառույցին է վստահված բացատրելու զինվորներին` որն է պատերազմի քրիստոնեական ընկալումը, քրիստոնեության այն հիմնարար սկզբունքները, որոնք զինվորը չպետք է մոռանա անգամ մարտական ծանր ու դժվար պայմաններում£ Ըստ աստվածաշնչյան ուսմունքի` պատերազմը մարտական հոգու թաքնված արարի` եղբայրասպան ատելության առարկայական դրսևորումն է£ Պատերազմի պատճառը մարդու աստվածատուր ազատության չարաշահումն է£ Ո՞րն է եկեղեցու հիմնական և որոշիչ դերը բանակում£ Բանակն այնպիսի մի կառույց է, ուր առավել քան անհրաժեշտ է եկեղեցու «ներկայության» շոշափելիությունը£ Հազարամյակներ ի վեր կրոնը մեծ դեր է ունեցել մարդկանց բարոյական բարձր չափանիշների և այնպիսի հոգևոր իդեալի ձևավորման գործում, որը վերահսկում է մարդու վարքը ցանկացած, այդ թվում և զինծառայության կամ պատերազմական պայմաններում£ Կրոնի օգնությամբ զինծառայողների բարոյական դաստիարակության արդյունավետությունը բավական մեծ է, քանի որ այն հիմնարար, անկյունաքարային որակները, որոնք բնութագրում են զինվորի բարոյահոգեբանական նկարագիրը, տարբեր իրավիճակներում ցուցաբերվելիք վարքագիծը, ձևավորվում են հենց կրոնական աշխարհայացքի ազդեցությամբ£ Այդպիսիք են բարեխիղճ վերաբերմունքը ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, ոչ թե պատժի, այլ պարտաճանաչության վրա հիմնված կարգապահությունը, ծառայակից ընկերների նկատմամբ հոգատարությունն ու հարկ եղած դեպքում նրանց համար կյանքը զոհելու պատրաստակամությունը, հայրենասիրությունը, ազնվությունն ու հաստատակամութ յունը թշնամու դեմ պայքարում£ Բանակն ու եկեղեցին, որոնք առաջին հայացքից թվում են ընդհանրական ոչինչ չունեցող կառույցներ, առաջնորդվում են նույն սկզբունքներով` կրտսերների ենթակայությունն ավագներին, գործունեության կանոնակարգումը կանոնադրությամբ£ Առանց հոգևոր սպասավորների հնազանդության չկա եկեղեցի, առանց կարգապահության` բանակ£ Ռուսաստանում, օրինակ` XVIII դարասկզբին Պետրոս Մեծի հրամանով ստեղծվեց զինվորական կառույցը, ներդաշնակորեն ներառելով բանակայինների մեջ, զինվորի հոգում ձևավորում է բարոյական կարևորագույն որակներ£ Բազմաթիվ ռուս զինվորականների կարծիքով ուղղափառ մշակույթն ու եկեղեցին բացառիկ դեր խաղացին դարերի ընթացքում ռուսական բանակի արժեհամակարգը ձևավորելու գործում` ստեղծելով քրիստոնյա զինվորի յուրօրինակ տիպ, որն էլ հենց կյանքի կոչեց Սուվորովի նշանավոր արշավանքները£ Համաձայն այս համոզման` ռուս ժողովրդի մղած պատերազմներում առավել մեծ հաջողությունների հասան կրոնական համոզմունքներ ունեցող զորավարները` Սուվորովը, Ռումյանցևը, Սալտիկովը, Ուշակովը և այլոք£ Եկեղեցին և քրիստոնեական դաստիարակությունը շոշափելի դեր ունեն նաև զինված բախումներին մասնակցելիս և հետո զինծառայողների հոգեկան աշխարհում սկսված խաթարումները վերացնելու ու հոգեկան բնականոն վիճակը վերականգնելու գործում£ Բայց միայն եկեղեցու ազդեցությունը բավարար չէ զինվորի հոգեկերտվածքը անաղարտ պահելու համար£ Այստեղ նույնչափ մեծ դեր ունի նաև ստորաբաժանման հրամանատարը, ով իրեն վստահված անձնակազմը ղեկավարելիս միշտ պետք է հիմնվի բարոյական, քրիստոնեական որոշ օրենքների վրա և հիշի, որ մարտական գործողություններում ներգրավված զինվորներին ամենից առաջ պետք է օրինակ ծառայել և այդ օրինակ պետք է լինի քրիստոնեին վայել վարքագիծ£ Հրամանատարն ու զինվորական հոգևորականը չպետք է մոռանան, որ բանակում մեծագույն արժեքը զինվորն է£ Աշխարհում ամեն ինչ զարգանում է ու կատարելագործվում, այդ թվում և բանակում հոգևոր ծառայության իրականացման ձևերն ու եղանակները£ Բայց նպատակը մնում է նույնը` զինվորին դաստիարակել քրիստոնեական բարոյականության հիմնարար սկզբունքների ոգով£ Իսկ բանակում այդ սկզբունքների պահպանման անհրաժեշտության մասին մեզանից դեռևս շատ վաղ ապրած Ներսես Շնորհալի կաթողիկոսը հայ ժողովրդին ուղղված իր անդրանիկ կոնդակի` «Թուղթ ընդհանրականի» զորականներին ուղղված հատվածում գրում է. «Հասարակ ժողովրդից առավել դուք պետք է վախենաք Աստծուց և նրա պատվիրանները պահեք, քանզի ամեն ժամ թշնամիների սրի դեմ եք պատերազմում£ Հետևաբար, մարմնական զենքերից ավելի հավատքի զենքերով պիտի սպառազինվեք, որպեսզի պատերազմներում Աստված թշնամիներին հալածի ձեր առջևից»£ Պատմական ընդհանուր օրինաչափությունների հոլովույթում, հայ ժողովրդի ճակատագրով պայմանավորված, ուրույն մի ճանապարհ է անցել Հայոց եկեղեցին£ Լինելով քրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկը և աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունելով որպես պետական կրոն` իրար միահյուսեց գթասրտությունն ու նեղյալներին ծառայելը£ Դրա լավագույն օրինակը դարձավ Ներսես Մեծը` Հայաստանում բացած տարբեր աղքատախնամ հաստատություններով և երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա ունեցած իր ազդեցությամբ£ Իսկ հայոց բանակում հոգևոր ծառայությունը սկսվել է դեռևս քրիստոնեության պետականության ընդունման շրջանում և սրբագործվել Ավարայրում ու Սարդարապատում£ Հայ առաքելական եկեղեցու կառույցում և ազգային բանակում 1997 թ.¬ի աշնանը ստեղծվեց հոգևոր ու զինվորական ծառայողի մի նոր պաշտոն` հրամանատարի հոգևոր խորհրդատուի պաշտոնը` վերածնելով բանակային հոգևորականների հաստատությունը£ Իսկ 2000 թ.¬ին հաստատվեց ՀՀ զինված ուժերում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը, որով սահմանվում են Զինված ուժերում հոգևոր ծառայության ստեղծման նպատակներն ու խնդիրները, նրա կառուցվածքն ու կառավարումը£ Այսպիսով, հոգևոր ծառայողի փաստի կարևորումը բանակում նույնքան անհրաժեշտ է, որքան զինվորինը£ Այս երկու երևույթները համընթաց քայլող իրողություններ են` մեկը մյուսին լրացնելու անհրաժեշտությամբ£

Մարգարիտա ԳԱՍՊԱՐՅԱՆ