ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ. երբ, որտեղ` ոնց


Ում համար բռնազավթում էին 2008¬ի իրադարձությունները, ում համար էլ` ազատագրում. Ռուսաստանի վարչապետն այսպես է մեկնաբանել Վրաստանին աջակցելու առնչությամբ Հիլարի Քլինթոնի հայտարարությունը£ Միացյալ Նահանգների պետքարտուղարի` Թբիլիսի այցի ընթացքում, Հայրենական պատերազմի թանգարանում Վլ. Պուտինը հանդիպել է ընդդիմադիր Զուրաբ Նողաիդելիի և գործարար Միխայիլ Խուբուտիայի հետ£ Նրանք մըրցույթի ներկայացվելիք հուշարձանի 8 նմուշօրինակներ են դիտել, որոնցից մեկը շուտով կտեղադրվի Խոնարհ բլուրում£ Դե, ռուս-վրացական հարաբերությունների թեման էլ, բնականաբար, չէր կարող շրջանցվել£ ՎԼ. ՊՈՒՏԻՆ ¬ Ոմանք վրացական տարածքը բռնազավթված, իսկ ոմանք էլ այն ազատագրված են համարում£ Դա Վրաստանի և Օսիայի միջև երկխոսության թեմա է£ Այդ երկխոսությունը պետք է վարել առանց 3¬րդ ուժի միջամտության£ Այդ պատերազմը մենք չենք սկսել£ Դրա պատասխանատվությունն ընկած է այն մարդկանց վրա, ովքեր սանձազերծել են այն£ Նրանց խիզախությունը պետք է բավարարի` ճանապարհ գտնելու դեպի այն մարդկանց սրտերը, որոնց ցավ են պատճառել£ Նրանք իրենք պետք է պայմանավորվեն£ Ինչպե՞ս և ի՞նչ հիմքով` պետք է կողմերն իրենք որոշեն£ Ռուսաստանը, ինչպես և միջազգային ընկերակցության մյուս ներկայացուցիչները, կարող են լավագույն երաշխավոր դառնալ£ Ես գիտեմ, որ Վրաստանում կան շատ ուժեր, որ ցանկանում են նորմալացնել ռուս-վրացական հարաբերությունները, ընդհանուր ապագա գտնել Հարավային Օսեթիայի բնակչության հետ£ Մենք պետք է այդ ճանապարհով ընթանանք£ Որոշումներ չպետք է ընդունվեն` Ռուսաստանին շրջանցելով£ Ամերիկան Ամերիկան է, Ռուսաստանը Ռուսաստանն է, Վրաստանը Վրաստանն է և Օսեթիան Օսեթիան է£ Օտար հուշումներ պետք չեն, և պետք չէ երկնային մանանա սպասել£ Ոչ մեկը չի կարող ազատագրել. ո°չ ցարը, ո°չ Աստված, ո°չ հերոսը£ Ամեն ինչ ինքներս պետք է անենք` մեր ձեռքերով£ Ինչ¬որ բան արդեն արված է. հիմա մենք պետք է ճիշտ ուղղությամբ քայլ կատարենք£ Զ. ՆՈՂԱԻԴԵԼԻ- Այն, ինչի մասին այստեղ խոսվեց, և այն, ինչի մասին Թբիլիսիում խոսեց պետքարտուղար Քլինթոնը, իրականում նույնն է£ Արդյունքում ինքներս պետք է ամեն ինչ անենք£ Մե°նք պետք է հոգանք մեր երկրի մասին£ Սխալներ չպետք է թույլ տանք£ Մենք պետք է միավորենք մեր երկիրը, զարգացնենք տնտեսությունը, Վրաստանում արդարություն ու ժողովրդավարություն հաստատենք£ Դա այն գործն է, որ ինքնե°րս պետք է կատարենք` ինքնուրույնաբար£ Իմ կարծիքով մենք դա պետք է հասկանայինք նաև մինչև այսօր£