Քլինթոնը ձգտում է հանգստացնել Ռուսաստանի հարևաններին


Հետխորհրդային որոշ հանրապետություններ Հիլարի Քլինթոնի այցից ոչ շատ առաջ, ամերիկյան հասարակական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպելով, ՌԴ նախագահը շատ կտրուկ էր ձևակերպել իրեն ուղղված հարցերից մեկի պատասխանը. - Ես շատ կցանկանայի, որպեսզի Վրաստանի հետ մեր հարաբերությունները նոր հուն վերադառնային£ Ավելին, ես բացարձակորեն համոզված եմ, որ դա տեղի կունենա£ Մենք դարերով իրար հետ ենք ապրել, միշտ ամենաբարի հարաբերություններ ենք ունեցել£ Խնդիրն այն է, թե դա երբ տեղի կունենա£ Սրանով հանդերձ, Դմ. Մեդվեդևն ընդգծել է, որ ինքը «զինադադարի» կամ հաշտության հավանականություն չի տեսնում` Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ. - Ես կարծում եմ` հենց որ Վրաստանը նոր նախագահ ունենա, բոլոր հնարավորությունները կլինեն` վերականգնելու մեր հարաբերությունները£ Իսկ Քլինթոնի այցը, բնականաբար, անարձագանք չէր կարող մնալ և ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կողմից£ Բավական ինքնատիպ հայեցակետով է այդ այցը մեկնաբանել The New York Times¬ը, որը թարգմանաբար ներկայացնում ենք մասնակի կրճատումներով£ Իր այցի ավարտին (որի նպատակն էր Ռուսաստանի հարևաններին հավատացնել, թե Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելով, Օբամայի վարչակարգը չի մոռանում նրանց մասին), պետքարտուղար Հիլարի Քլինթոնն օգտագործեց դիվանագիտական բոլոր ձևակերպումներից ամենապարզը` վրացիներին հայտարարելով, որ Միացյալ Նահանգները կարող է «միաժամանակ առաջ շարժվել ու ծամոն ծամել»£ Քլինթոնն այդ փաստարկը որպես հմայախոսք կրկնել է Ուկրաինա, Լեհաստան, Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան կատարած 5-օրյա շրջագայության ընթացքում` խոսելով այն մասին, որ ոչինչ չի ստիպի Միացյալ Նահանգներին` հետխորհրդային տարածաշրջանում զոհաբերել իր ազդեցությունն ու քաղաքականությունը£ ...Այդ տարածաշրջանում նշանակալի փոփոխություններ են կատարվել այն ժամանակից, երբ անցյալ տարի հուլիսին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մայրաքաղաքներից մեկում հանդես եկավ նույն ուղերձով, ինչով և Քլինթոնը£ Լեհաստանն ու Ռուսաստանը հարաբերությունների աննախադեպ ջերմացման ժամանակահատված են ապրում` նախագահական ինքնաթիռի ողբերգությունից հետո£ Նոր նախագահի օրոք Ուկրաինան նույնպես կտրուկ փոխել է հարաբերությունները Մոսկվայի հետ` մասամբ հուսալով ֆինանսական օգնություն ստանալ£ Ադրբեջանցի ղեկավարները դժգոհում են Օբամայի վարչակարգի անուշադրությունից, ինչի պատճառով էլ իրենք Ռուսաստանին էին դիմել, որպեսզի նա միջնորդ դառնա` Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի առնչությամբ հակամարտության կարգավորման համար£ Վրաստանն այդ շարքում միակ երկիրն է, որի հարաբերությունները Ռուսաստանի հետ սառն են մնում£ Այն վախվորած հետևում է Օբամայի և նախագահ Դմ. Մեդվեդևի փոխհարաբերությունների խորացմանը£ Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին առիթը բաց չթողեց` մեկնաբանելու անցած հունիսի 24¬ին ամերիկյան ու ռուսական նախագահների «համբուրգերյան գագաթաժողովը»£. - Եթե ուզում ես ինչ¬որ քաղաքակիրթ վայրում Ամերիկայի նախագահի հետ համբուրգեր ուտել, դա նշանակում է, որ պարտավոր ես քեզ քաղաքակիրթ պահել, ¬ վրացական հեռուստատեսութ յամբ անցյալ հանգստյան օրերին հայտարարել է Սահակաշվիլին£¬ Դա նշանակում է նաև, որ դու չպետք է բռնազավթես ուրիշ երկիր£ Քլինթոնը ձգտում էր տեղ հասցնել այն միտքը, որ Վաշինգտոնը շարունակելու է հաստատվել այդ տարածաշրջանում` համառորեն պնդելով քաղաքական բազմակարծությունն ու ժողովրդա վարական իշխանափոխությունը£ - Թեև երկաթյա վարագույրն արդեն գոյություն չունի, - Կրակով այցելելու ժամանակ ասել է նա: - Մենք պետք է զգուշանանք պողպատե այն մամլիչներից, որոնց օգնությամբ շատ պետություններ կամաց¬կամաց ոչնչացնում են քաղաքացիական հասարակությունն ու մարդկային ոգին»` այդ ցուցակում Ռուսաստանը դնելով Զիմբաբվեի, Կոնգոյի, Եթովպիայի, Եգիպտոսի ու Չինաստանի կողքին£ Քլինթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է այդ տարածքում ֆինանսավորել ոչ կառավարական կազմակերպություններին, չնայած դա վաղուց արդեն հարուցում է Մոսկվայի զայրույթը£ Նա խոստացել է 2 մլն դոլար հատկացնել այն կազմակերպությունների օգնության հիմնադրամին, որոնք գտնվում են ճնշումների ներքո և ստիպված են փակվել£ ...Քլինթոնը հատկապես կտրուկ դժգոհություն զգաց Ադրբեջանում, որն Ամերիկայի կողմից քամահրական վերաբերմունք է ստանում այն առումով, որ Ադրբեջանում ԱՄՆ¬ի դեսպանի պաշտոնը շուրջ 1 տարի շարունակում է թափուր մնալ£ Քամահրանքի մյուս արտահայտությունն էլ այն եղավ, որ Ադրբեջանն ապրիլին չհրավիրվեց Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության գագաթաժողովին£ Վարչախումբն արձագանքեց մեծ ուշադրություն արտահայտելով. հունիսին Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը մեկնեց Բաքու` Իլհամ Ալիևին հանդիպելու Օբամայի անձնական ուղերձով£ Սակայն ամենանրբանկատ աշխատանքը Քլինթոնին սպասվում էր Վրաստանում, որի զինծառայողները նախկինի նման ուժերով չափվում են ռուսների հետ` Վրաստանից անջատված Հարավային Օսիայի ու Աբխազիայի սահմաններում£ Անցյալ տարի Թբիլիսի Բայդենի այցից առաջ Սահակաշվիլին հայտարարել էր, թե Միացյալ Նահանգներին խնդրելու է Վրաստանում զենիթային և հակաօդային զենքեր տեղակայել` ետ մղելու ռուսների նոր հարձակումը£ Իսկ Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչներն էլ ասել էին, որ կցանկանային տեսնել, թե ԱՄՆ¬ն ինչպես է օգնում` իրականացնելու ինքնահռչակ պետությունների սահմանների հսկողությունը£ Երկու խնդրանքներն էլ անպատասխան մնացին£ Երկուշաբթի (հուլիսի 5¬ին ¬խմբ.) Վրաստանը բարեխղճորեն լռել է` նման խնդրանքներ չարտահայտելով£ Քլինթոնը նախազգուշացրել է Վրաստանին, որպեսզի նա չփորձի ուժով հետ գրավել անջատված տարածքները` հայտարարելով, թե «ճիշտ չէ կառչել անցյալից»£ Պատասխանելով այն հարցին, թե իր զինված ուժերի ամրապնդման համար Վրաստանն Ամերիկայից ուզո՞ւմ է օգնություն, Սահակաշվիլին հայտարարել է, որ այդ հարցը կլուծվի «աստիճանաբար» և` որ ինքը որևէ գանգատ չունի վարչակարգի դիրքորոշումից£ Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Ռոնդելին ասել է, որ Քլինթոնի օգտագործած «բռնազավթում» բառը հատուկ իմաստ ունի£ - Երբեմն խոսքերն էլ գործեր են,¬ հայտարարել է Ռոնդելին£¬ Աշխարհի քիչ երկրներ են պատրաստ ռուսներին զավթիչներ անվանել£ Միայն վրացիները, իսկ հիմա` նաև ամերիկացիները£