Չհասցրեց դատվել


Գերմանիայում վախճանվել է ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող 90-ամյա Ադոլֆ Շտորմսը: Ինչպես հայտարարել է դատախազության ներկայացուցիչ Անդրեաս Բրենդելը` 2009¬ի նոյեմբերին նրան 58 հունգարացի հրեաների սպանության մեղադրանք էր ներկայացվել. այդ մարդիկ Համաշխարհային 2¬րդ պատերազմի տարիներին հարկադիր աշխատանքներ են կատարել Ավստրիայում£ BBC News¬ը նշել է, որ Շտորմսի դեմ ցուցմունքներ են տվել Հիտլերյուգենդի նախկին անդամները, ովքեր տեսել են բանվորների գնդակահարությունը£ Ականատեսներից զատ դեպքի վերաբերյալ նաև մի ուսանող փաստաթղթեր է հայտնաբերել£ Տեղեկացվում է, որ Շտորմսը ծառայել է ՍՍ¬ում և հաշվառված է եղել Սիմոն Վիզենտալի Կենտրոնի` ամենաորոնված նացիստական հանցագործների ցուցակում£ Իսկ նախկին ՍՍ¬ականը պատերազմից հետո երկար տարիներ որպես կառավարիչ է աշխատել երկաթուղային կայարանում և հայտարարել է, թե չի հիշում իր մասնակցությունն այդ սպանություններին£