ԿԻՆՈՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի մշակութային «հողին» ամրացած վեց նախորդ շիվերին հուլիսի 11-18¬ը յոթերորդը «տնկող» (սա է խորհուրդը նոր տարբերանշանի) «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ոլորտում ճշմարիտ «Ծիրան»¬ասերներս պաշտոնական մեկնարկից շատ առաջ էինք հայտնվել£ Ամենշաբաթյա մամլո ասուլիսներով, Նարեկացի արվեստի միությունում և «Ուլիխանյան» ակումբում ցուցադրված մոտ երկու տասնյակ վավերագրական ու խաղարկային կինոժապավեններով մասնակիորեն իրազեկված ակնկալվող ընդլայնված ծրագրին` Վարդավառի առավոտից ներառվել աշխատանքային գերլարված ռիթմում£ «Ծիրան»¬ային առօրյայի պաշտոնամուտը նշանավորելով փառատոնի պատվավոր նախագահ, կանադահայ կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանի ու նրա ներշնչանքի անսպառ աղբյուր, կինոդերասանուհի Արսինե Խանջյանի հետ առաջին խոսքուզրույցով` յուրովի ամփոփել թե° մեր ամենախոշոր կինոփառատոնի, թե° միջազգային համարումը ստեղծագործական վերջին տարիներին անհամեմատ ամրապնդած կինոգործիչների ակնառու ձեռքբերումները համաշխարհային կինոասպարեզում£ Հարություն Խաչատրյանի, Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի անհավանական թվացած նախաձեռնություն-երազանքը` ունենալ Հայաստանում ամենքի կողմից ճանաչված միջազգային կինոփառատոն, նրանց շուրջ համախմբված երիտասարդ աշխատակազմի ջանքերով ու մշակույթի լավագույն բարեկամ ՎիվաՍել¬ՄՏՍ առաջատար բջջային օպերատորի (գլխավոր տնօրեն` եռակի «Մանթաշյանց ասպետ» Ռալֆ Յիրիկյան) սիրահոժար տրամադրած հնգամյա դրամագլխի տեսակարար կշիռը տարեցտարի ավելացնող անդավաճան-աջակիցների պատկառելի հավաքականությամբ, փաստորեն, պարարտ հող նախապատրաստվեց «Ոսկե ծիրանի» անհերքելի միջազգայնացման համար£ Եվ` ոչ միայն£ Բազում հայ կինոգործիչներ զորեղացող խթան ստացան իրենց կինոարվեստով հայրենիքում ու նրա սահմաններից դուրս ներկայանալու, նաև` հաղթադափնիներ նվաճելու արտերկրի մի շարք հեղինակավոր կինոփառատոներում£ Հայրենասիրական ու քաղաքացիական պարտքի հստակ գիտակցությամբ տոգորված լիներ հանրային հեռուստատեսության վարած ծրագրային մարտավարությունը` կինոսիրող հանրությունը գեթ լավատեղյակ կլիներ երկար տարիներ հոգեվարքող արդի հայ կինոարտադրության մեջ նկատվող դրական տեղաշարժի նոր կինոարտահայտություններին£ Երիտասարդներն էլ ավելի համարձակ ոտք կդնեին կինոասպարեզ£ Առայժմ առավելապես փառատոներն են նրանց որոշակի հնարավորություն ընձեռում իրենց ստեղծագործություններով ներկայանալու£ Իրավական դաշտի բացակայության կապանքող ներգործությունը հայ կինոարվեստի լիաբուռն զարգացման վրա վերստին բացահայտելով «Ոսկե ծիրան»¬ի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ընդգրկված Գրիգոր Հարությունյանի («Կայացում»), Արմեն Խաչատրյանի («Ես ապրում եմ»), Գագիկ Ղազարէի («Երկխոսություններ») ու սկսնակ Գուրգեն Ջանիբեկյանի («Վերջը սկիզբ է») հետ ունեցած զրույցներում` ԶԼՄ ներկայացուցիչներս թևաթափ ենք լինում£ Օտարամոլության համաճարակի փայլուն վկայություն էր նաև կիսով չափ ամայացած մամլո սրահը£ Եթե տեղի լրագրողներից շատերը միմիայն հյուրեկներով են հետաքրքրված, ո՞վ պետք է ապահովի անաչառ ու սրտացավ լուսաբանումը անլուծելի մնացած մեր սեփական կինոհիմնախնդիրների£ «Ի՞նչ նոր ասելիք ունեն մեր կինոբեմադրիչները, թեկուզ ամենահայտնիները,¬ ինքնագոհ վերջնագրում է ՀՀ պաշտոնաթերթի ծանոթ թղթակցուհին£¬ Ձանձրալի են պարզապես£ Գերադասում եմ կենդանի շփումը մեծահամբավ այլազգիների հետ»£ Ցավոք, սա տարածված դիրքորոշում է հատկապես նորաթուխ լրագրողների շրջանում£ Ինքս, հավատարիմ մասնագիտական պարտքիս զգացմանը, իմ կողմից, թե տոնական շուք եմ փորձում հաղորդել «Ծիրան»¬ամուտին (կարծում եմ, Ատոմ Էգոյանն իր հարստացած փորձառությամբ երբևէ կընդունի համքարության անունից կեսդարյա հոբելյանի առիթով արածս ընծա-առաջարկը` ձեռնարկել հայ դասական գրողների կինոբացահայտմանը), թե անմիջապես ներգրավվում եմ առօրյա ռիթմում£ Հասցնելով մինչ հանդիսավոր բացման արարողությունը Ազգային պատկերասրահում դիտել էգոյանի հոբելյանական կինոշաբաթի երկրորդ` «Ընտանեկան դիտում» (1987 թ.) խաղարկային ժապավենը, հավաստիանում եմ, որ սփյուռքահայ այս արվեստագետն իրենում անեղծ է պահում ազգային ժառանգական կոդը, շարունակ պրպտում է նոր կինոհնարքներ («Արարատը»` վկա)` աշխարհին իր մորթազերծ արված նախնիների անամոք մնացած ցավի գիտակցությունը սերմանելու£ Սահմռկած ֆիլմի ավարտական տեսարանից` ազնվաբարո Վանը իրեն անհայտ պատճառներով կորցրած հայուհի մորը միանգամայն անսպասելիորեն գտնում է ծերանոցից փախցրած տատի` Արմենի հետքերով վտանգներով լի արկածների վերջին հանգրվանում` անապաստանների խղճուկ մի կացարանում£ Վարդավառյան ներկայիս գռեհիկ թյուրըմբռնման փորձություններին ենթարկվելով` հասնում եմ կինոտոնախմբության գլխավոր ասպարեզ` «Մոսկվա» կինոթատրոն£ Ազնավուրի անվան հրապարակը լցված է ջազային երաժշտության կենդանի կատարումներով ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության ջազային նվագախմբի (գեղ. ղեկավար` Երվանդ Երզնկյան)£ Պատվավոր հյուրերի ու բարձրաստիճան պետական այրերի հոծ բազմությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ մի պահ հապաղում է կինոթատրոնի մուտքի մոտ£ «Ծիրան»¬ային առաջին անակնկալն է մատուցվում հանրությանը «աստղային արահետի» չորս սալիկների (Համո Բեկնազարյան, Ռուբեն Մամուլյան, Անրի Վերնոյ, Սերգեյ Փարաջանով) շնորհանդեսով£ Կարմիր սրահի լեփլեցուն սրահում մարդկանց խանդավառությունը համարժեքանում է երևանյան անասելի տապին£ Կաննի կինոփառատոնում միջազգային հանձնախմբի միաձայն վճռով Ոսկե արմավենու արժանացած առաջին հայ կինոբեմադրիչ Սերժ Ավետիքյանը տեսանյութի ու կենդանի նվագակցության նրբաճաշակ մեկտեղմամբ դիտարժան դարձված երեկոն է անձանձիր զվարթությամբ վարում£ Բարեկիրթ մեծարանքի ցնծությունը հատկապես թեժանում է, երբ բեմահարթակ է բարձրանում Անրի Վերնոյի «Մայրիկ»¬ի գլխավոր դերակատարուհին` անսպառ հմայքը պահպանած կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն£ Խորապես հուզված Վերնոյի որդու` հաղթանդամ Պատրիկ Մալաքյանի սրտառուչ ելույթից` «Մոռանալ չի կարելի» ասելիքի կարմիր թելով յուրատիպ հայրենականչից, իսկապես զգում ենք 90-ամյակի շեմին կանգնած ականավոր ֆրանսահայ կինոբեմադրիչի հետմահու ներկայությունը սրահում, որտեղ մեծաթիվ ֆրանսիական պատվիրակության կազմում նաև նրա արյունակից հարազատներն են£ Բարձրարվեստ գեղարվեստական կինոժապավենի լայնէկրան ցուցադրությունը վերահաստատում է Վերնոյի դասական կինոարժեքը, համակում Հայոց անդարման ցավի մորմոքով մեծակտավ ինքնակենսագրական եղեռնապատումի հրաշալի կերպավորմամբ, առինքնող անկեղծությամբ բոլոր դերակատարումների, հատկապես 20¬ամյա ընդմիջումից հետո վերագտնված Կլաուդիա Կարդինալե¬Օմար Շարիֆ զուգախաղի£ Անսալով առաջին կինողողանջների հարուցած ջերմ ակնկալիքների թանձրացմանը` «Ծիրան»¬ասերները այնուհետև հայտնվում են խելահեղ ոլորապտույտում գերհագեցած ծրագրի` դեգերելով սրահից սրահ, ջանալով առավոտից մինչ ուշ գիշեր առավելագույնս հաղորդակցվել տոնախմբության կենդանի ընթացքին (ամենօրյա հանդիպումներ, բացօթյա համերգներ, վարպետության դասեր, միաժամանակյա ֆիլմացուցադրություններ մայրաքաղաքի տասնյակ կինոսրահներում)£ Մինչ միջազգային 5 հանձնախմբերը կկայացնեն իրենց հաղթական վերջնավճիռները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ