Գուրգեն Լոռեցի-Բալայան - 60


ՄԻԱՄԻՏ ՄՏՔԵՐ * Անգլուխներին է տրված կյանքում ամեն ինչ շրջել գլխիվայր: * Ոտքերդ իշխանության ոտքի հետ մի մեկնիր, ոտք կգցեն: * Անազնիվը ազնվության մասին վատ կարծիք ունի: * Խելոք լինելը ամեն մարդու խելքի բանը չէ: * Ակզբում գովեցին, որ չասեն վերջն է գովելի: * Ումից վախենում, նրան են օգնում: * Երբ ասելիք չունես, սկսիր խոսել: * Ելույթ ունեցողը միայն իր համար ելույթ ունեցավ: * Ով հարուստ է, նրան են հարստացնում: