«Օղաբլիթներ» Քսենյա Սոբչակից


Այո, ռեստորանային բիզնեսը նրան էլ է հրապուրել, և 17 միլիոն ռուբլու ներդրմամբ նա դարձել է Տվերսկի բուլվարում բացված «Օղաբլիթ» (ըցոսՌՍ) սենդվիչ-սրճարանի 33 %¬ի սեփականատերը£ Ginza Project ընկերության տերերը` Դմիտրի Սերգեևն ու Վադիմ Լապինը Քսենյայի հետ ծրագրել են բացել «Օղաբլիթ» սրճարանների մի ամբողջ ցանց` 50 հաստատություններ£ Նրանց հաշվարկներով այդ սննդօբյեկտները եկամտաբեր կդառնան 3 ամսից£ Սրճարանի յուրաքանչյուր այցելու միջին հաշվով 700 ռուբլի է ծախսում այնտեղ£ Իհարկե, սա Քսենյայի առաջին բիզնեսը չէ. վերջերս նա դարձել է նաև բջջային հեռախոսների «Եվրոսետ» խանութների ցանցի համասեփականատեր£ Այսպես կոչված «ռեստորանային շարժման» առաջամարտիկներից են Անտոն Տոբակովն ու Ֆեոդոր Բոնդարչուկը£ Հռչակավոր դերասան Օլեգ Տոբակովի որդի Անտոնը ժամանակին հեռանալով արվեստից, նախընտրեց սննդօբյեկտային գործարարությունը£ Հիմա նա հիմնադիրն ու համասեփականատերն է «Օբլոմով», «Մաո», «Իլյա Իլյիչ» և էլի մի շարք ռեստորանների ու սրճարանների£ Իսկ արտիստ և ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկը մոսկովյան երեք` «Վանիլ», «Վերտինսկի» «Բիստրոտ» ռեստորանների տերն է£ Անդրեյ Մակարևիչը, Ստաս Նամինն ու Վալերի Մելաձեն ևս հմուտ գործարարներ են. նրանց է պատկանում «Ռիթմ & բյուզ կաֆե» ակումբը, որի ծածկապատշգամբում տեղադրված 15 ցանցաճոճերը լավագույն ժամանց են խոստանում այցելուներին£ Ոնց որ թե` վատ չէ` արվեստ+ գործարարություն. մեկն օգնում է ճանաչվել ու նշանավոր դառնալ, մյուսը` ապահով քաղաքացի ու մեծահարուստ արվեստագետ լինել£