Ապօրինաբար ձևափոխված եգիպտացորեն


Գերմանիայի 7 շրջաններում հայտնվել են գենետիկորեն ձևափոխված եգիպտացորենի տնկիներ, որոնց աճեցումը պաշտոնապես արգելված է այդ երկրում (տեղեկացրել է NDR հեռուստաըն կերությունը)£ Ըստ շրջանառվող լուրերի` արգելված մշակաբույսը ցանվել է շուրջ 3000 հեկտարի վրա, ու դեռ հայտնի չէ` դա արվել է սխալմա՞մբ, թե՞ գիտակցաբար ոտնահարվել են գործող նորմերը£ Դեռևս ձմռան վերջին կասկածներ կային, որ ցանքերում առկա են չարաբաստիկ այդ մշակույթի սերմերը£ Ու թեև տեղական իշխանությունները, հատկապես Ներքին Սաքսոնիայի ղեկավարութ յունը, պարտավորվել են ճշգրտել այդ լուրերի իսկությունը, սակայն արդյունքում անցանկալի եգիպտացորենն այնուամենայնիվ մնացել է դաշտերում£ «Կանաչներն» ընդգծում են, որ Գերմանիայի ողջ պատմության ընթացքում գյուղատնտեսական այս երևույթի շուրջ բարձրացած աղմուկն ամենախոշորն է, և ցանքսերը պետք է ոչնչացվեն£