«Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել»


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վաշինգտոնի մայր տաճարում Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո (հատված) Հարգելի° հայրենակիցներ, Դուք, որպես արտերկրում ապրող, բայց հայության ցավերով ու շահերով տոգորված հավաքականություն, անխորտակելի ուժ եք. դուք Հայաստանի միջազգային քաղաքական կշռի կարևոր բաղկացուցիչն եք: Սա գիտակցում են թե° մեր բարեկամները, թե° մյուսները: Դուք ձեր կեցվածքով ու վճռականությամբ ապացուցում եք, որ սխալ են եղել բոլոր այն հաշվարկները, ըստ որոնց հայությանը կարելի է փոշիացնել ու ոչնչացնել` ցրելով աշխարհով մեկ: Յուրաքանչյուր հայ, որ մայրցամաքում էլ լինի, պետք է դառնա այն կաթիլը, որը քար է ծակում: Մենք հենց այդ ճանապահին ենք: Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել: Եվ մենք բարգավաճելու ենք, մենք ծակելու ենք անտարբերության, ցինիզմի ու երկերեսանիության քարը: Դրա համար մենք ունենք բավականաչափ համբերություն, հավատ և նպատակասլացություն: