ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Արևմուտքը` Էրդողանին, նրան ճնշումներով խեղճացնելուց հետո «Տերն ու ծառան» ֆիլմի մոտիվով - Ռեջե՞բ, զայրանո՞ւմ ես... - Չէ¯... է¯... (զայրույթից դողալով) չե¯մ զայրանում£ Էրդողանի բանագնացը` բանագնացքի խորհրդանիշ Երևան ժամանած թուրք դիվանագետը` հայ¬թուրքական փակ սահմանը հատած առաջին բանագնաց(ք)ն էր£ Գուժեն, թե «բուժեն»` ժողովուրդը տուժում է ՀԱԿ¬ն իր պարտքն է համարում անընդհատ գուժել, իշխանությունները չեն կարողանում «բուժել», ժողովուրդը շարունակում է տուժել£ Ռ. Քոչարյանը «անապատում» «սնայպե՞ռ» է դարձել Մի ուրվական է շրջում Հայաստանի անապատացած ընդդիմադիր դաշտում, բայց ինչո՞ւ նրա խոսքը չի հնչում որպես «ձայն բարբառո հանապատի»£ Բասկետբոլի, թե որսորդական հրացանի «գնդակն» է մտահոգում հայրենի լրատվամիջոցներին£ ԱՄՆ¬ն համատեղում է շաշկին ու շախմատը Ըստ լավատես քաղաքագետների` Օբաման Ալիևին ֆուկ էր արել, որպեսզի Էրդողանին պատային իրավիճակից հանի£ ՀՅԴ¬ն` ՀՀ նախագահին Պանիկովսկու ոճով - Ե՞րբ ենք «կիսելու» արձանագրությունների «պատասխանատվությունը»£ Զրույց` կառավարությունում - Հայրենական պատերազմի քանի՞ մասնակից ունենք£ - 3000£ -Եթե մի քիչ էլ ձգձգենք ավանդների վերադարձման գործընթացը, այդ թիվն ավելի կնվազի£ Շրջապտույտ առաջացնող ամբիցիաներ Ո՞ւմ շուրջն են համախմբվելու. հարց, որն առաջացնում է ընդդիմության շրջապտույտը£ Հակառակ հայտնի ասույթի, կամ անվերծանելի պարադոքս Երբ խոսում է Ռ. Քոչարյան-վոյինը, պետք է, որ «մուսաները» լռեին, բայց ստացվում է հակառակը, մուսաները ոչ միայն արթնանում են, այլև չափից ավելի աշխուժանում£ «Համակարգը» պետք է բարեփոխել «Իդեալ(ական)» համակարգի թեժ ակցիաներից, ժողովուրդը չի կարող «հովանալ», տժժում է գնաճային «կաթսայում»£ ՀՀ 2-րդ նախագահը` ՀՅԴ¬ին - Ես մի զարկն եմ քո բազկի£ Վերջին հանրահավաքում Լ. Տեր¬Պետրոսյանի ելույթի կարճ ձևակերպումը - Տնտեսությունը փլուզվելու է, Ղարաբաղը ծախվելու է, թուրքերից ջախջախվելու ենք, երկիրը կործանվելու է£ «Կոփվել» է Իսրայելում. պետք է զգույշ լինել Երևան ժամանած Էրդողանի բանագնացի խորամանկություններից չխաբվելու համար, ՀՀ իշխանությունները մանրակրկիտ ուսումնասիրել էին սույն դիվանագետի Իսյայելում ծավալած գործունեության բոլոր «տեսագրությունները»£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ