ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


n Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր: Նախատեսված են նաև Ս. Օհանյանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա. Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ. Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ. Եժելի հետ: n ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Յու. Խաչատուրովը և մի խումբ բարձրաստիճան զինվորականներ այցելել են Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն և իրենց ցավակցությունն են հայտնել ապրիլի 10-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Լեհաստանի ԶՈՒ շտաբի պետ, գեներալ Ֆրանցիժեկ Գագորի, բարձրաստիճան լեհ զինվորականների ու պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը գրառում են կատարել դեսպանատան սգո մատյանում: ՀԵՐՔՈՒՄ Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հետևողականորեն ստահոդ, կեղծ տեղեկություններ են տարածում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու վերաբերյալ: n Հերթական սուտը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են ապրիլի 12-ին: Իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվությունը երբեմն նույնիսկ վերածվում է զավեշտի. 2010թ. ապրիլի 8-ի առավոտյան` ժամը 10.06-ին ադրբեջանական 1նյուզ.ազ կայքում հաղորդագրություն է տեղադրվել, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ապրիլի 8-ին` ժամը 10.30-ից 11.00-ն, 10.30-ից 12.30-ը, 21-40-ից 21.55-ը, գնդակոծել են ադրբեջանական դիրքերը (http:/politics/20100408100633373.html): ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողութ յունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: Միաժամանակ կոչ ենք անում ադրբեջանական լրատվամիջոցներին զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց և հայ-ադրբեջանական շփման գծում արհեստականորեն չսրել իրավիճակը n ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ապրիլի 12-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը և Բերքաբեր գյուղի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, նույնպես չեն համապատաս խանում իրականությանը: