Ոչնչացնել ահաբեկչին


Բարաք Օբամայի վարչակազմը հրահանգել է բռնել կամ ոչնչացնել արմատական իսլամի ջատագով Անվար ալ¬Ավլաքիին, ով համարվում է մայոր Նիդալ Հասանի խրատատուն ու գաղափարական ոգեշնչողը… Իսկ վերջինս Տեխասի Ֆորտ¬Խուդ բանակային հենակետում սպանել էր իր ծառայակիցներին£ Տեղեկատավությունը` թե Միացյալ Նահանգների քաղաքացի ալ-Ավլաքին կարող է ամերիկյան հատուկ ծառայությունների թիրախ դառնալ, տարածվել էր փետրվար ամսին (տեղեկացրել է The New York Post¬ը` հղում կատարելով երկրի հետախուզական ծառայություններին)£ Այն ժամանակ ամերիկյան հետախուզության ղեկավար Դենիս Բլերը հայտարարել էր, որ ահաբեկիչների հետ կապեր ունեցող ցանկացած ամերիկացի կարող է ոչնչացվել` իշխանությունների հրահանգով£ ԱՄՆ¬ի ղեկավարությունը կարծում է, որ Անվարը կամավորականներ է հավաքագրում` Եմենի «Ալ¬Քաիդա» ցանցի համար, ինչպես նաև օգնում է ծայրահեղականներին ու խորհուրդներ տալիս` ամերիկացիների դեմ գործողություններ մշակելու հարցերով£ Հետախուզությունը տվյալներ ունի, որ արմատական իմամն օգնել է Ումար Ֆարուք Աբդուլմութալաբին, որը փորձել էր պայթեցնել Ամստերդամից Դեյթրոյթ մեկնող ինքնաթիռը և հարաբերություններ ուներ մայոր Հասանի հետ£ Ալ¬Ավլաքին հիմա Եմենում է£ Ինչպես ԱՄՆ¬ում են կարծում` նա այնտեղ թաքնվում է ամերիկյան հատուկ ծառայություններից£ Մեկնաբանելով նրան բռնելու կամ ոչնչացնելու որոշումը, The New York Times¬ի աղբյուրը հայտարարել է, որ իմամը «հրաշալիորեն գիտե, թե նա ինչ է արել և գիտե, որ ԱՄՆ¬ում նրան ոչ մեկը ծաղիկներով ու ձեռքսեղմումներով չի դիմավորի»£ Իսկ նրան ոչնչացնելու հրահանգի առիթով Վաշինգտոնում հրավիրված խորհրդակցությունում, Ներկայացուցիչների պալատի` հետախուզության գործերի կոմիտեի անդամ Ջեյն Հարմանն ալ¬Ավլաքիին անվանել է ԱՄՆ¬ի համար վտանգավոր ահաբեկիչ£