Վնասազերծվել է «կոշիկային ահաբեկիչը»


Վաշինգտոնի Դենվեր չվերթի` United Airlines ավիաընկերության ինքնաթիռի մի ուղևոր կասկած է հարուցել, թե փորձում է պայթուցիկ սարքեր տեղափոխել (ABC News)£ Դենվերում ենթադրյալ ահաբեկիչը հանձնվել է ոստիկանությանն ու հետախուզության դաշնային բյուրոյի (ՂըՀ) գործակալներին£ Նախնական տեղեկատվությամբ` նա Մոհամեդ ալ¬Մոդադին է` Վաշինգտոնում Կատարի դիվանագիտական ներկայացուցչության փոխհյուպատոսը£ Ականատեսների վկայությամբ` տղամարդը փորձել է «հրկիզել իր կոշիկները»£ Հենց այս տեղեկատվությամբ էլ իրավապահ մարմինները նախնական եզրահանգում են կատարել, որ ալ¬Մոդադին կարող էր այսպես կոչված «կոշիկային ահաբեկիչ» դառնալ և որ` նրա կոշիկի մեջ պայթուցիչ է թաքցված եղել£ Ի դեպ, ուղիղ եթերում CNN¬ը տեղեկացրել էր, որ մասնագետները դիվանագետի կոշիկների մեջ պայթուցիչ են հայտնաբերել£ Այլ աղբյուրներ էլ չեն բացառել, որ այդ ամենն ընդամենը կեղծ ահազանգ է£ Այդպես էլ եղել է£ Այսպես թե այնպես` ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դենվերում, և ոչ մի ուղևոր չի տուժել£ Իսկ ինքնաթիռը մանրակրկիտ զննվում է` պայթուցիկ սարքերի հետքեր հայտնաբերելու£ Կոշիկների ու ինքնաթիռի զննումների արդյունքում պայթուցիկ չի հայտնաբերվել, և կատարցի դիվանագետ Մոհամեդ ալ¬Մադադին ազատ է արձակվել£ Associated Press¬ի անանուն աղբյուրի տվյալներով` ամերիկյան իշխանությունները մտադիր չեն անձեռնմխելիություն ունեցող դիվանագետին «անցանկալի անձ» հայտարարել` հաշվի առնելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները£ Միջադեպը հարթված կհամարվի այն ժամանակ, երբ ալ¬Մոդադին կլքի ԱՄՆ¬ը£ Իսկ թե Կատարում ինչ պատժամիջոցներ կկիրառվեն նրա հանդեպ` դեռ հայտնի չէ£ Ի դեպ` միջադեպի պահին նա պաշտոնական հանդիպման էր մեկնում իր երկրի քաղաքացի Ալի ալ-Մառիի հետ, որը կապեր է ունեցել «Ալ¬Քաիդա»¬ի հետ և 8 տարվա բանտարկության է դատապարտվել Ամերիկայում£ Հանդիպման ընթացքում դիվանագետը պետք է ստուգեր, թե ինչ պայմաններում է պահվում կալանավորը£