«Անհեթեթություններ» շարքից Բամբասասիրության զոհերը


Ամերիկյան Հուկսեթ քաղաքի քաղաքային ղեկավարությունը չորս աշխատակցուհու ազատել է աշխատանքից` իրենց բոսից բամբասելու պատճառով£ Ընկերուհիները եռանդով քննարկել են իրենց ղեկավար Դեվիդ Ջոյդոնի և երիտասարդ նոր աշխատակցուհու հարաբերությունները£ Մինչդեռ Դևիդը չի ցանկացել, որ նման զրույցներ տարածվեն (նա ընտանիք ունի) և փաստաբան է վարձել` հայտնաբերելու այդ բամբասանքը տարածողներին£ Բոլոր աշխատողների հետ խոսելուց հետո, խուզարկուն եզրակացրել է, որ հենց Ջոաննան, Սանդրան, Միշելն ու Ջեսիկան են գլխավոր բամբասողները£ Նրանք ազատվել են աշխատանքից£ Եվ քանի որ Հուկսեթը փոքր քաղաք է` շուրջ 13 հազար բնակիչով, աղմկահարույց այդ միջադեպը շուտով հայտնի է դարձել բոլորին£ Ի պաշտպանություն իրենց` կանայք բավականաչափ ստորագրություններ են հավաքել, սակայն քաղաքային իշխանությունը չի պատրաստվում «հավաքել քարերը»£