Աճապարարությունը չհաջողվեց


Բոստոնի միջնակարգ դպրոցի դասատու Պիտեր Կոնուորտը որոշել է աշակերտներին մի քանի աճպարարություն ցուցադրել£ Իհարկե` դասի ժամանակ£ Նախ ցուցադրել է, թե ինչ ճարպկությամբ է կարողանում սովորական թաշկինակն անտեսանելի դարձնել£ Հետո ոգևորվել է ու ցույց տվել, որ կարելի է սովորական մատիտը մտցնել մի ականջի մեջ և դուրս քաշել մյուս ականջից£ Ավելորդ է ասել, թե ինչ հափշտակությամբ են աշակերտներն այդօր մասնակցել դասին£ Իսկ փորձանքը Պիտերի դուռը թակել է երեկոյան` երբ նրան շտապ դպրոց են կանչել£ Պարզվել է, որ ուսուցչի աճապարարությամբ տարված աշակերտները որոշել են կրկնել նրա հնարանքները£ Արդյունքում` նրանցից 3¬ն ականջների տարբեր վնասվածքներով հայտնվել են հիվանդանոցում£ Աճապարարին հեռացրել են դպրոցից` սպառնալով, որ ընդհանրապես կարգելեն աշխատել կրթության համակարգում£