Ներելն էլ չափ ունի


Կրասնոդարի երկրամասի Սուխոբուզիմսկի շրջանի ճանապարհային ոստիկանության պետն աշխատանքից հեռացվել է` անսահման բարության պատճառով£ Երթեևեկության կանոնները խախտողներին նա չի տուգանել ու նույնիսկ կաշառք չի վերցրել. համոզված է եղել, որ բարի խոսքն ու մարդկային վերաբերմունքն ավելի ազդեցիկ կլինեն` որպեսզի ներման արժանացածներն այլևս խախտում թույլ չտան£ Իր այս վերաբերմունքը նա փորձում էր տարածել` ենթականերին բացատրելով, որ պատժելու կամ կաշառք վերցնելու փոխարեն օրինախախտ վարորդներին հարկավոր է ներել£ Իրեն սակայն չներեցին` քիչ համարելով նույնիսկ աշխատանքից ազատելը. նրա վարքագիծը քննարկվեց դատական կարգով£ Իսկ դատարանն իր նման բարեհոգի չգտնվեց. աշխատանքային կանոնների խախտման և ծառայողական պարտականությունները չկատարելու մեղադրանքով նա դատապարտվեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման£