Հոտոտեցին


Վանկուվերում կանադական ապահովագրական ընկերության աշխատակցուհի Մելինդա Սաուտերսին էլ ոչ միայն գործազուրկ են արել, այլ քիչ է մնացել` մի լավ ծեծեն£ Կինը քաղցրաբույր օծանելիք է սիրել և օրական մի քանի անգամ օծել է իրեն£ Իր իսկ խոսքերով` օծանելիքն ուժ է տվել իրեն և օգնել է կողմնորոշվել£ Մինչդեռ նրա գործընկերները գլխացավ են ունեցել քաղցր բուրմունքից և քանիցս խնդրել են` գրասենյակում չօգտագործել այդ օծանելիքը£ Գործը հասել է լուրջ բախումների` երբ աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ Մելինդայի օծանելիքն այնքան զզվելի է, որ ավելի լավ է` շպրտել£ Քաղցրաբույրասեր կինը գնացել է` ղեկավարությանը գանգատվելու, բայց պետի մոտ հայտնվել են մի խումբ աշխատակիցներ և կոլեկտիվի անունից պահանջել Սաուտերսին ազատել աշխատանքից£ Պետն ընդառաջել է և բաժանվել բուրավետ իր ենթակայից£