Կանանց սրտակեր Ալենը Դելոն


Մոսկովյան իր այցով տեղաբնակուհիներին մեծ բավականություն պատճառեց Ռուսաստանում կինո-սեքս¬խորհրդանիշ համարվող Ալեն Դելոնը£ Նոր բույրի (որը ներկայացնելու էր հենց ինքը) շնորհանդեսին արտիստը ներկայացել է 1 ժամ ուշացումով. բայց` ինչպես միշտ` կոկիկ ու շուքով£ - Այսօր զբոսնեցի Կարմիր հրապարակում. ինձ ճանաչեցին, ինքնագիր խնդրեցին£ Անկեղծ ասաց` ես զարմացած էի£ Հուսով եմ, որ աստեղ ինձ կուռք չեք դարձնի£ Չէ՞ որ ես հասարակ մարդ եմ` բոլորի նման,¬ ասել է նա շնորհանդեսին ներկա արվեստի ու նորաձևության ներկայացուցիչներին£ Իսկ Դելոնի վաղեմի բարեկամուհին` արտիստուհի Նատալյա Բելոխվոստիկովան պատմել է. - Նա շատ հասարակ ու հանդարտ մարդ է, երբեք հատուկ վերաբերմունք չի պահանջում£ Մենք նրա հետ երկար շփվեցինք, հիշեցինք անցած ժամանակները£ Նա ասաց` «Նատաշ, իսկ դու հիշո՞ւմ եմ, թե որքան լավ էր 31 տարի առաջ»£ Այդ ժամանակ կյանքում առաջին անգամ նկարահանվել էր կինոյում` մի փոքրիկ դերում, Հետո հիշեցինք ահաբեկչության մասին առաջին` «Սև վարդակակաչ» ֆիլմում նրա նկարահանվելը£ Երբևէ կպատկերացնեի՞նք, որ այդպես կարող է լինել իրական կյանքում£ Այնուամենայնիվ, նա շատ է սիրում Ռուսաստանը և դստերն էլ անվանակոչել է Աննուշկա£ Ի դեպ, գանգատվեց որ դուստրն ընդամենը 19 տարեկան է, բայց փեսացուները հանգիստ չեն տալիս£ Շնորհանդեսի մասնակից աստղային կանայք ջանքեր չէին խնայում` «պատահաբար» Դելոնի կողքին հայտնվել ու ողջագուրվել հետը£ Իսկ Եկատերինա Վոլկովան, ասում են` այնքան է շտապել, որ նույնիսկ մոռացել է շպարվել. - Ամբողջ օրը նկարահանումների էի և տոնական ընթրիքին հասա վերջինը£ Մեքենայի մեջ պատրաստ դրել էի հագուստս` խելահեղորեն գեղեցիկ մանուշակագույն զգեստ, շշմեցնող բոկոտնիկներ… Բայց երբ տեղ հասանք ու դուրս նետվեցի մեքենայից, հենց դռների մոտ անսպասելիորեն հանդիպեցի Դելոնին£ Այնքան շփոթվեցի, որ առաջինն ինքս նրան համբուրեցի£ Իր իջևանած «Արարատ Հայաթ» հյուրանոց Դելոնը հասել է կեսգիշերին` միջոցառման բոլոր ներկաներին մեկական սրվակ օծանելիք և «Ավազան» կինոնկարի տեսաերիզ նվիրելով£