Դեպքերի ընթացքն ըստ Մյուռեյի վարկածի


Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25¬ի առավոտյան£ Ինչպես տեղակացվել է` նրա տնից շտապօգնության կանչը գրանցվել է 12.20¬ի սահմաններում£ Բուժաշխատողները տանը գտել են երգչի անշունչ մարմինը և տեղափոխել Ռ. Ռեյգանի անվան բուժկենտրոն£ Ժամը 14.26¬ին` վերակենդանացնելու մի քանի ապարդյուն փորձերից հետո, բժիշկներն հայտարարել են նրա մահվան մասին£ Ինչպես հայտնի է դարձել TMZ.com կայքին` դեպքերի զարգացման վերաբերյալ փաստաբաններն իրենց տեսակետն ունեն£ Ըստ նրանց` նույն օրն առավոտյան ժամը 10.50¬ի սահմաններում բժիշկ Մյուռեյը Ջեքսոնին ներարկել է 25 մգ «պրոպոֆոլ» քնաբեր պատրաստուկ£ Այդ դեղաչափը մարդուն կարող է հանգստացնել 5-10 րոպե£ Սակայն Ջեքսոնի պարագայում այն փոխազդեցության մեջ է մտել ավելի վաղ ներարկված հանգստացնող պատրաստուկների (միդազոլամ °և լորազեպամ) հետ£ Ամբողջ 1 ժամ, երբ Ջեքսոնը խորը քնել է, բժիշկը եղել է նրա ննջասենյակում£ Վերջինիս պաշտպանները պնդում են, որ նա սենյակից չի հեռացել նույնիսկ այն ժամանակ, երբ երգչին զանգահարել է ընկերուհին£ Ժամը 12¬ի սահմաններում մոտ 2 րոպեով Մյուռեյը լոգարան է մտել. հենց այդ պահին էլ Մայքլն հանկարծ արթնացել է և, վախենալով, որ նորից քնել չի կարողանալու, մահճակալին կից պահարանիկի վրայից վերցրել ու իր կաթիլակաթոցիկի մեջ է դատարկել պրոպոֆոլի 20 միլիգրամանոց սրվակի ողջ պարունակությունը£ Վերադառնալով, Մյուռեյը տեսել է, որ Ջեքսոնի աչքերը բաց են, բիբերը` լայնացած. նա արդեն չի շնչել£ Նա նախ արհեստական շնչառություն է տվել. տեսնելով, որ դա չի օգնում` շտապօգնություն է կանչել£ Եթե Մյուռեյի մեղքն ապացուցվի` նրան մինչև 4 տարի բանտային կալանք է սպասվում£ Ջեքսոնի հայրն էլ` Ջոն, հայտարարել է, որ չի հավատում ինքնասպանության վարկածին£ - Դա ճիշտ չէ£ Այդ դեպքում ինչու էր այն ժամանակ նա թաքցրել բոլոր այդ շշերը,¬ ասել է` խոստանալով հայց ներկայացնել` ընդդեմ Մյուռեյի£