ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ԲԱՅՑ...


Եվրամիությունը չի ցանկանում բախումներ, բայց պատրաստ է որոշակի միջոցներ ձեռնարկել: Եվ հավանաբար առաջիկա երկուշաբթի օրը կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդիրը:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը` հավելելով` «եթե պաշտոնական Մոսկվան չփոխի իր դիրքորոշումը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առնչությամբ» (հաղորդել է Reuters-ը):

- Եթե հանգստյան օրերն անցնեն առանց Ռուսաստանի վարքագծի փոփոխության, ապա երկուշաբթի Եվրոպական խորհրդում մենք ստիպված կլինենք քննարկել միջոցների հաջորդ աստիճանը,- ասել է նա Բալթյան երկրներ կատարած իր այցելության ժամանակ:

Իսկ Տալլինում, լրագրողական լսարանում մանրամասնել է.

- Մենք առճակատում չենք ցանկանում, սակայն ռուսաստանյան կողմի գործողությունները, դժբախտաբար, մեզ կանգնեցնում են նախապատրաստվելու անհրաժեշ տության առջև: