ՌԴ-ն վտարել ութնյակից


Սա էլ կոնգրեսականների կոչն է:

Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նոր բանաձևը քննադատել է Ռուսաստանին, իսկ Սպիտակ տանը կոչ է արել ՌԴ-ն վտարել մեծ ութնյակից և կիրառել վիզային ու տնտեսական պատժամիջոցներ (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

Հանձնարարական բնույթի այս փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 402 կոնգրեսական. 7-ը դեմ են եղել:

Ռուսաստանին պատժելուց զատ, փաստաթուղթն առաջարկում է տնտեսական օգնություն հատկացնել Ուկրաինայի նոր իշխանություններին, նվազեցնել նրա էներգետիկ կախվածությունը Ղրիմն «իրենով անել» փորձող երկրից:

Ինչը և սպասելի էր` ամերիկյան այս տրամադրվածությունը դուր չի եկել հատկապես նախագահական նկրտումներն այլ պետության տարածքից արտահայտող Վիկտոր Յանուկովիչին: Դոնի Ռոստովում մամլո ասուլիս հրավիրելով, նա հոխորտացել է, թե Վաշինգտոնն իրավունք չունի «փողեր հատկացնել ավազակներին»: