ՀՀ պաշտպանության նախարարի հերթական աշխատանքային շրջայցը


- Հայկական բանակն արդեն 20 տարուց ավել ամեն օր ապացուցում է իր մարտունակությունը: Աշխարհում քիչ բանակներ կան, որոնց զորքերի զգալի մասը մշտապես գտնվում է խրամատներում: Իհարկե դժվար է, հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմն անկանոն կրակներով և անտրամաբանական ռեժիմով: Այո, շատ ճիշտ նկատեցիք` պահպանելով մեր հաղթանակը: Մեր պայքարը խաղաղության պայքար էր, և այժմ էլ մեր բանակի առաքելությունը մեր խաղաղության պահպանումն է: Մենք լավ գիտենք պատերազմում և առաջնագծում ունեցած մեր կորուստների գինը, և հենց դա է մեզ ստիպում հակառակորդին պարտադրել հարգել խաղաղության պահպանման կանոնները: Դուք ինքներդ ականատես եղաք վերջին դեպքերին, երբ մեր զինվորներն իրենց բարձր պատրաստականության և ոգու շնորհիվ գրագետ հակահարված տվեցին հակառակորդի, այսպես կոչված, էլիտար ստորաբաժանումներին: Իրավիճակը կառավարելու միակ ամենամեծ հաջողությունն այս պահին և, ընդհանրապես, մեկն է` ապրել հաղթանակած և հաղթանակող բանակ ունեցող երկրի քաղաքացի լինելու հպարտությամբ:

ՀՀ ՊՆ նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախարարի հերթական աշխատանքային շրջայցը

Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել զինված ուժերի մի քանի զորամասեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, վարչությունների պետեր:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զորամասերի անձնակազմի հետ, ծանոթացել զորամասերի բարոյահոգեբանական մթնոլորտին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և առօրյային: Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է նաև զորամասերում իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքներին:

Զինված ուժերի զորամասերից մեկում, անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը տեղում ստուգելու նպատակով, Սեյրան Օհանյանն անակնկալ ուսումնական տագնապ է հայտարարել և անձամբ հետևել անձնակազմի գործողություններին: Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր վիճակի: Սահմանված կարգի համաձայն` զինծառայողները ստացել են ամրակցված զենքերը, դուրս են բերել ավտոմոբիլային և մարտական տեխնիկան, առաջադրված տեղանքում բացազատվել են մարտական միավորները:

ՀՀ ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետևել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասում առկա ավիացիոն սարքավորումների, սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակը, ծանոթացել է ավիացիոն նոր վարժասար քի հնարավորություններին:

Առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարա կաններ է տվել շրջայցի ծրագրում ընդգրկված զորամասերի հրամանատարական կազմին: