Վնասակարությունը` ոչինչ. կարևորը եկամտաբերությունն է


Փաստորեն բոլոր երկրների կառավարությունները պատրաստ են ամեն միջոցի դիմել` միայն թե բյուջեն լցվի:

Կոլորադո նահանգում, օրինակ, այս տարեսկզբից օրինականացվել է մարիխուանայի մանրածախ վաճառքը, և հիմա արդեն ֆինանսական մուտքերի առումով` բոլոր հաշվարկներն արդարացել են: Եվ, ինչպես տեղեկացրել է UΘi-ն` տարեվերջին «թմրախոտի եկամուտը» պետք է կազմի 70 միլիոն դոլար:

Այս տարվա հունվար ամսին Կոլորադոյի նահանգային գանձարան մուտք եղած 2,9 միլիոն դոլարը ստացվել է մարիխուանայի մանրածախ վաճառքից: Եվս 900 հազար դոլար դրամամուտք է ապահովվել բժշկական «խոտի» իրացումից և 592 հազար էլ նահանգի ղեկավարությունը ստացել է դրա վաճառքով ու իրացմամբ զբաղվող կազմակերպությունների գրանցման, լիցենզիաներ տրամադրելու վճարներից:

Հարկային դեպարտամենտի ներկայացուցիչները հավաստել են, որ թեթև թմրանյութերի իրացումից ստացվող գումարները սպասվածին համապատասխան են, սակայն այդ նոր շուկայի արդունավետության վերջնական գնահատականի համար դեռ ժամանակ է պետք: