1 ՀԱՐՑ


 

- Ինչպիսի՞ն են աղանդների տարածվածության աստիճանը, դրսևորումները Զինված ուժերում, և ինչպե՞ս են դրանք ներազդում բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

Հարցին պատասխանում է ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր տեր Կորյուն քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ.

- Պետք է ասեմ, որ այսօր աղանդավորական որևէ շարժման ալիք այնքան սուր չէ և, բնականաբար, տարածվածությունը ևս այնքան մեծ չէ, որքան նախկինում` հատկապես 80-ականների վերջերից մինչև 90-ականների սկիզբ: Եթե համեմատություն անցկացնենք 5-7 տարի առաջ տիրող իրավիճակի հետ, ապա փոփոխություններն ակնհայտ են: Սակայն դեպքեր նկատվում են: Նրանց կարելի է դասել 2 խմբի: Կան երիտասարդներ, ովքեր չասենք թե թերանում են, բայց ծուլանում են ծառայության մեջ` պատճառաբանելով, թե Եհովայի վկաները կամ մյուս աղանդների հետևորդները զենք կրելու իրավունք չունեն:

Հավատացեք` 3-րդ զրույցից հետո նրանք զենք են կրում և բարեխիղճ ծառայում են: Մյուս խումբն այսպես ասած` համոզված աղանդավորներն են: Թեև քիչ, բայց երբեմն-երբեմն նրանք փորձում են խոսակցությունների մեջ ներգրավել մարդկանց` ներքաշելով իրենց շարքերը: Ամեն ինչ անում ենք, որ նրանց դարձի բերենք` ընդհանուր քարոզի, ոգեկոչման արարողությունների ու հատկապես անհատական զրույցների միջոցով: Դրանք բավական արդյունավետ են, որովհետև, փառք Տիրոջը, մեր հոգևորականները պատրաստվում են: Արվում է հնարավոր ամեն ինչ, որ առողջ լինի բանակի բարոյահոգաբանական մթնոլորտը: Մենք բոլորս ունենք մեկ նպատակ` պահել-պաշտպանել մեր երկիրը: