ՍԵՐԳՈՆ ԾԱՌԵՐՆ Է ՀԱՇՎԵԼՈՒ


 

Սերգո Կարապետյանի ղեկավարած գերատեսչությունը հանրապետության անտառների ծառերի տեսականին շարունակելու է հաշվել պետական միջոցներից նախատեսվող հատկացումների հաշվին: Մինչ այս Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ արգելավայրերի ծառածածկ տարածքներն են հաշավառել, բայց միջազգային կառույցն ավելի ուշ նպատակահարմար է գտել ֆինանսավորումը դադարեցնել:

Հայտնի է, որ ՀՀ անտառային տարածքները 460 հեկտար են հաշվվում, ու եթե գյուղնախարարության 11 աշխատակից այս տարվանից շարունակի անտառային հաշվումները, ապա լիիվ անհայտ է, թե քանի տարի կտևի գործընթացը: Այս նպատակի համար ընթացիկ տարում պետական միջոցներից 54 միլիոն դրամ է ակնկալվում, իսկ անտառածածկ տարածքների հաշվառման գործընթացի ավարտի և նպատակների մասին ոչինչ չի ասվում: