ԱՌԱՋ ՄՈՐԹԻՍ, ՀԵՏՈ ՈՐԴԻՍ


 

Խոսակցությունները, թե ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը մեծամասնական ընտրակարգով իր տեղը զիջելու է որդուն` «Գյումրի գարեջուր» գործարանի տնօրեն Միսակ Բալասանյանին, այդպես էլ խոսակցություններ մնացին: Պարզվեց, որ ավագ Բալասանյանն արդեն Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովին է ներկայացրել իր փաստաթղթերը` մեծամասնականով առաջադրվելու համար: Չի բացառվում, որ նա կընդգրկվի նաև «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակում, քանի որ Բալասանյանին միշտ էլ հաջողվել է տարբեր հնարքներ կիրառելով` ընտրվել հարազատացած ընտրատարածքից: Ընտրվելու դեպքում, ԲՀԿ-ն հնարավորություն կունենա համամասնականով մեկ մանդատ էլ ավելացնել իր ստանալիքին:

Իսկ թե ինչու հայր Բալասանյանը չկամեցավ որդուն տեսնել թեկնածուի դերում` ոմանք բացատրում են այսպես. քանի որ այլևս ԲՀԿ-ն չի սատարում թիվ 35 ընտրատարածքից խորհրդարան եկած և ԲՀԿ մարզային կառույցօի ղեկավար նշանակված Մարտունիկ Գրիգորյանին, հետևաբար Գյումրու քաղաքապետի առաջիկա ընտրություններում չի բացառվում որդի Բալասանյանի առաջադրումը: