Հա՞ որ...


 

Բջջային հեռախոսների բիզնեսը վերստին զարթոնք է ապրում: Ընտրական գործընթացների դիտորդների ու լրատվամիջոցների համառ պնդումների համաձայն` բջջային հեռախոսն առաջիկա ընտրություններում լավագույն ընտրակաշառք-նվերն է դառնալու: Որոշ քաղուժեր արդեն իսկ սկսել են ցուցակագրել հեռախոսների ապագա հասցեատերերին: Պետեկամուտների կոմիտեի կիսամյակային ամփոփման ժամանակ արդեն իսկ պարզ կդառնա, թե ընթացիկ ամիսներին մոտավորապես քանի՞ հեռախոս է Հայաստան ներկրվել: Համենայն դեպս 2011-ի ընթացքում հեռախոսների ներկրումը շուրջ 10 տոկոսով նվազել էր. և Հայաստան էր բերվել ընդամենը 912 հազար հեռախոս:

Հարկային տեսչությանն անհանգստացրել էր հանգամանքը, որ 2010-ի ընթացքում մեր հանրապետություն շուրջ 1 միլիոն հեռախոս է մուտք գործել, և պահանջարկի անկումը նվազեցրել է նաև վճարվող մաքսատուրքի չափը: Ու մինչ ընտրակաշառք բաժանելու պնդումը քաղուժերը հերքում են, Պետեկամուտների կոմիտեն մաքսատուրքերի զգալի աճ է ակնկալում:

Փաստորեն` եռակողմ օգտակարություն