ՄԱՐՔՍԻՍՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է


 

Շատ ընտրողներ արդեն «նախանձով» են նայում այն ընտրատարածքին, որտեղ առաջադրվել է մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Շատերն են ակնկալում, որ Մարքսիստական կուսակցության առաջնորդն ու միակ անդամը նախընտրական արշավը վերածելու է զվարճալի ու կոլորիտային շոուի` այսպես փորձելով մղվել դեպի խորհրդարան: Դավիթ Հակոբյանն արդեն մի անգամ պարտություն է կրել մեծամասնական ընտրակարգով, սակայն սա նրան չի անհանգստացնում: Դավիթ Հակոբյանին, ըստ էության, ոչ այնքան պատգամավորական մանդատ է պետք, որքան հնարավորություն` հանդիպելու ընտրողներին, նրանց ներկայացնելու իր գաղափարներն ու մտքերը: Հուսանք, որ մարքսիստի ու Հայաստանի կոմունիստի միջև կռիվներ չեն բռնկվի, քանի որ Դավիթ Հակոբյանը բոլորին մեղադրում է առ այն, որ հեռացել են Մարքսի գաղափարներից` իրեն միայնակ թողնելով մարտադաշտում: