ԱԼԻԿԸ ՍՊԱՍՈՒՄ Է


Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր չի առաջադրվի, քանի որ Արարատի մարզում բոլոր տեղերն արդեն բաշխված են: Սակայն նա սպասում է, որ Հանրապետական կուսակցությունն իրեն ընդգրկի համամասնական ցուցակում: Այս մասին, ինչպես վկայում են մեր իրազեկ աղբյուրները, ակնարկել է Արարատի նախկին մարզպետն ու նախկին ոստիկանապետը` հավատալով, որ խորհրդարան գալով` ինքը կկարողանա օրինաստեղծ գործունեություն ծավալել: Իսկ թե ինչ որոշում կկայացնի ՀՀԿ-ն իր գիրկ վերադարձած նախկին անդամի հարցում` դեռևս պարզ չէ: Համենայնդեպս, պետք չէ լավատեսորեն տրամադրվել: ՀՀԿ ղեկավար մարմիններում նրա չընդգրկվելը հուշում է, որ գեներալի «ծառայություններն» այնքան էլ առաջնային չեն կուսակցության համար, որը գնում է երիտասարդացման և նոր մարդկանցով իր շարքերի համալրման: