Խելահեղ սեքս-օրենքներ` հանրապետականներից


 

Կարիք չկա նոր սենսացիա որոնել. խոսքը մեր հանրապետականների մասին չէ, բայց փաստն ինքնին ուշագրավ է:

Ամերիկյան հանրապետականները, պարզվում է, որոշ նահանգների օրենսդիր մարմիններում նախաձեռնություններ են «սղղացրել», որոնք հենց տեղական մամուլը (այս պարագայում` Mother Jones-ը) որակում է «հիմար ձեռնարկում»: Նման առաջարկների մեծ մասը վերաբերում է դիցուք վիագրա գնել ցանկացող տղամարդկանց պրակտոլոգիական հետազոտություններին, ընդգրկում այսպես կոչված սեքս-օրենքները, որոնք կարգավորում են կանացի սեռական օրգանները: Ահա դրանցից մի քանիսը:

ԴԵԼԱՎԵՐ ՆԱՀԱՆԳ. Վիլմինգտոնի քաղաքային խորհուրդը ձայների 8:4 հարաբերակցությամբ ճանաչեց սպերմատոզոիդի անհատական գոյությունը, քանի որ «յուրաքանչյուր «մարդ-ձվաբջիջ» և յուրաքանչյուր «մարդ-ընտանիք» կառավարության աչքում պետք է հավասար լինեն»:

ՕՀԱՅՈ ՆԱՀԱՆԳ. Սենատոր Նինա Թերների առաջարկած օրենքը կարող է տղամարդկանց պարտավորեցնել հոգեբանական թեստ անցնել` սեռական անկարության դեմ բուժման դեղատոմս ստանալու համար:

- Մենք պետք է պաշտպանենք ընտանիքի ավանդական հիմքը: Եվ համոզվենք, որ PDE-5 դեղամիջոցն օգտագործող բոլոր տղամարդիկ առողջ են ֆիզիկապես ու հոգեպես, ինչպես նաև ծանոթացել են այլընտրանքային տարբերակներին` ներառյալ հնարավոր որոշումներում չափավոր լինելը:

ԻԼԻՆՈՅՍ նահանգի ներկայացուցչուհի Կելլի Քեսիդին առաջարկել է վիագրա գնել ցանկացող տղամադկանց համար տեսաֆիլմ ցուցադրել, որը նկարագրում է երկնագույն այդ փոքրիկ հաբերի կողմնակի կամ երկրորդական արդյունք հանդիսացող պրիապիզմի բուժման ընթացքը: Տիկնոջ բացատրելով` «նայելու համար դա ամենահաճելի բուժընթացը չէ»:

ՕԿԼԱՀՈՄԱ նահանգի սենատոր Կոնստանս Ջոնսոնը բավական անհարմար մի օրինագծից բացի, նաև այլ առաջարկով է հանդես եկել. այն տղամարդիկ, ովքեր կնոջը բեղմնավորում են առանց նրա թույլտվության, պետք է վճարեն 25 հազար դոլար տուգանք, պահեն երեխաներին` մինչև նրանց 21 տարեկան դառնալը: Սրան հավելումն մեկ այլ սենատոր (Ջիմ Ուիլսոնը) լրացում է առաջարկել. չծնված այդ երեխայի հայրը պետք է ֆինանսական պատասխանատվություն կրի նրա մոր առողջության, ապրուստի և տեղափոխման համար` հղիության ընթացքում:

ՏԵԽԱՍ նահանգում, ի պատասխան աբորտից առաջ գերձայնային հետազոտություն պահանջող օրենքի` հանրապետական Հարոլդ Դատտոնը 3 լրացում է առաջարկել: Նախ. նահանգը պետք է վճարի այն երեխաների քոլեջ հաճախելու ծախսերը, որոնց մայրերը գերձայնային հետազոտությունից հետո հրաժարվել են աբորտից: Երկրորդ լրացումով նա պահանջել է, որ նահանգային բյուջեից ֆինանսավորվի այդպիսի երեխաների բժշկական ապահովագրությունը` մինչև նրանց 18 տարեկան դառնալը: Երբ այս առաջարկները քվեարկությամբ մերժվել են, Դատտոնն այդ տարիքն իջեցրել է մինչև 6 տարեկան: Բայց իրենց նահանգի բյուջեն խնայող նրա գործընկերները դա ևս մերժել են:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Հայաստանում էր խորհրդային կինոյի լեգենդներից մեկը` լիտվացի ականավոր դերասան, Լիտվայի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս ԱԴՈՄԱՅՏԻՍԸ: Մեր զրույցը նրա հետ տեղի ունեցավ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ճեմասրահում, նրա ստեղծագործական երեկոյից հետո, երբ շատերը սեղանների շուրջ իրար շնորհավորանքներ էին փոխանցում, ու մեզ խանգարող չկար: