Ո՞վ, ո՞ւր, ինչպե՞ս
Նորվեգիայում հասարակական տրանսպորտում մեծահասակներին տեղ զիջելն անընդունելի է. քանի որ դա կարող է ընկալվել որպես սեփական ֆիզիկական գերազանցությունն ընդգծելու ցանկություն:
Չինաստանում հյուրընկալության ժամանակ պարտադիր ճպճպացնում են, հակառակ դեպքում տանտիրուհին կմտածի, որ իր պատրաստած ուտեստները համեղ չեն: «Լուռ» ուտելը մեծ վիրավորանք է տանտիրուհիների և խոհարարների համար:
Նորվեգիայում հարգի չէ հաճոյախոսություններ շռայլելը: Դա կարող է ընկալվել որպես շողոքորթություն:
Հունաստանում եթե որևէ մեկը բարձրաձայնի տան այս կամ այն իրի արժանիքների մասին, ապա տանտերերը ստիպված պետք է նվիրեն դա հյուրին:
Ճապոնիայում և Նովեգիայում կենտ թվով ծաղիկներ չեն նվիրում, քանի որ անզույգ ծաղիկը միայնակ է և կարող է դժբախտություն բերել:
Ճապոնիայում հասարակական վայրում քիթ սրբելն արգելված է:
Չինաստանում բնական ծաղիկներ չեն նվիրում: Դրանք մահվան խորհրդանիշ են. Չէ՞ որ ծաղիկները շուտ են մեռնում:
Չինացիները 4 թվի հետ որևէ կերպ առնչվող իր նվիրելը սարսափելի հանցագործություն են համարում: Դա մահվան թիվն է: