ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ


 

Շիրակի մարզում կայացած կիրակնօրյա ընտրություններում ՕԵԿ առաջադրած երկու թեկնածուներն էլ պարտվել են: Ըստ ԿԸՀ-ի կողմից երեկ հրապարակած տվյալների` Նահապետավան գյուղում ՕԵԿ-ական գործող գյուղապետը շուրջ երեք անգամ ավելի քիչ քվեներ է ստացել, քան նրա մրցակիցը: Իսկ Գեղանիստ համայնքում ՕԵԿ-ական քվեարկվողի նկատմամբ համոզիչ հաղթանակ է արձանագրել համայնքապետի անկուսակցական թեկնածուն: