ՀԵՐՈՅԱՆԱԿԱՆ «ՈՒՏՈՒՇԽՄՈՒՇՆԵՐ»


 

Ըստ հավաստի տեղեկությունների` ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, ով նախկինում եղել է Արմավիրի մարզպետ, խորհրդարանում իր պարապությունը լցնելու համար, ամեն օր «ուտուշ-խմուշներ» է կազմակերպում` ԱԺ շենքում տարածելով խորովածի «զգլխիչ» հոտը:

Օրերս խորհրդարան այցելած Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանն ուղղակի զարմացել է` օրենսդիր մարմնում տարածված խորովածի հոտը զգալով: Ասում են, որ այս մասին տեղեկանալով, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը սաստիկ զայրացել է և նախկին բարձրաստիճան պաշտոնյային ու նախկին պատգամավորին զգուշացրել է իր խրախճանք ները կազմակերպել միայն այն օրերին, երբ խորհրդարանում պաշտոնական հանդիպումներ չեն լինում:

Ըստ չճշտված լուրերի`Հերոյանը ժամանակացույց է կազմել, որին իրազեկվել են նրա կազմակերպած խրախճանքների մշտական մասնակիցները:

Ալբերտ Հերոյանն իր «քեֆերի» մասին լուրերը չի մեկնաբանում` համարելով, որ դրանք իրականության հետ որևէ կապ չունեն, մինչդեռ որոշ պատգամավորներ հիմա նրա աշխատասենյակի մոտով անցնելիս` կարոտով են հիշում երանելի օրերը...