ԴԱՐՁՅԱԼ ԹԵՐԱՑԵԼ ԵՆ


 

Մի քանի օր շարունակ հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով փակվել էին բազմաթիվ միջպետական և միջհամայնքային ճանապարհներ, անվտանգ չէր երթևեկությունը Երևան-Վանաձոր և Երևան-Գյումրի ճանապարհահատվածներին: Ինչպես պարզվում է` հերթական անգամ Տրանսպորտի և կապի նախարարությունը ժամանակին հոգ չէր տարել ճանապարհների մաքրման մասին, իսկ մի շարք դեպքերում էլ բացակայում էին անհրաժեշտ ավազն ու աղը: Իհարկե, ոլորտի պատասխանատու Հենրիկ Քոչինյանը վստահեցրեց, թե իրենց կողմից ամեն ինչ արվել է ճանապարհների մաքրման աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու համար, սակայն թերացումները ոչ միայն ակնհայտ են, այլև կաթվածահար էին արել երթևեկությունը մի շարք հատվածներում:

Զարմանալին այն էր, որ մաքրման աշխատանքներ չէին իրականացվել նաև «Զվարթնոց» միջազգային օդակայանի թռիչքուղիներում: Այդ պատճառով էլ, անգամ թռիչքների վերականգնումից հետո, որոշակի խնդիրներ էին առաջացել: