Գիշերը` ննջասենյակից


 

Ամասիա գյուղի մի բնակիչ փետրվարի 9-ին ներկայանալով ոստիկանության Ամասիայի բաժին հայտնել է, որ գիշերը իր ննջասենյակից անհայտ պայմաններում անհետացել են ոսկյա զարդերը:

Ոստիկանության ծառայողները հաջորդ օրը պարզել են, որ գողությունը գիշերը կատարել է տուժողի`հարևանությամբ բնակվող եղբոր կինը:

Կողոպտիչը հայտնաբերվեց

Փետրվարի 10-ի երեկոյան ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Էդգար Պետրոսյանին:

Պարզվել է, որ Պետրոսյանը հունվարի 24-ի գիշերը Երևանի Մ. Խորենացու փողոցում մի երիտասարդից հափշտակել էր ոսկյա մատանին և ոսկյա ժամացույցը, որոնք հաջորդ օրը շուկայում վաճառել է 1000 դոլարով: