ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՈՉ


 

Մեր գործընկեր Հայկ Բաբուխանյանը, ով տարիներ առաջ ԱԺ պատգամավոր էր եղել, նորից է կամենում վերադառնալ խորհրդարան` ՀՀԿ համամասնական ցուցակով: Այս ցուցակի մասին դեռևս որևէ հստակ հայտարարություն չկա, սակայն «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրն արդեն հայտարարել է, որ ինքն այնտեղ զբաղեցնում է «անցողիկ» տեղ:

Ի դեպ, ինչպես արդեն հայտնի է` խորհրդարան մտնելու խոստումներ են ստացել մեր ուրիշ գործընկերներ ևս. Սաթիկ Սեյրանյանը, Աննա Իսրայելյանը, Սամվել Ֆարմանյանը, Պետրոս Ղազարյանը, Տիգրան Բալայանը, այլք: Իսկ ինչ վերաբերում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, ապա նրան արդեն կարելի է համարել ԱԺ պատգամավոր, քանի որ նա ՀԱԿ ցուցակի «ավանգարդայիններից» է:

Հուսանք, որ լրագրողական դեսանտը որակական փոփոխություն կբերի խորհրդարան: