Ոչ թե Մոնտե-Կառլո, այլ` Ապարան


 

Մեր պատգամավորների մեծամասնությունը հաճախ է մեկնում արտերկիր, հատկապես Մոնտե-Կառլո` զվարճանալու, չգիտես ինչից հանգստանալու: Բայց կա մի հետաքրքիր բացառություն. մայրաքաղաքում ծնված-ապրած-մեծացած ապարանցի Լյովա Խաչատրյանը տեղափոխվել և ապրում է ապարանյան մի գյուղում: Հենց նրա նախաձեռնությամբ էլ ավանակի արձան է կանգնեցվել: Իսկ մի առիթով Խաչատրյանը ինքնաբուխ հումոր է արել.

- Ապարանցիք անվախ ժողովուրդ են: Վախի զգացում ունենալու համար խելք է պետք: