ՀԱՄԱՍ-ը համառում է
- Շարունակելու ենք դիմադրությունը` մինչև Իսրայելի լիարժեք ոչնչացումը: ՀԱՄԱՍ-ը երբեք չի ճանաչի Իսրայելին: Պաղեստինցի ժողովուրդը կշարունակի դիմադրել զավթիչներին` մինչև իր հողերի լիարժեք ազատագրումը,- շաբաթ օրը Թեհրանում հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության նախագահ Իսմայիլ Խանիյան:
Նա Իրան էր մեկնել` մասնակցելու իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձի հանդիսություններին:
Խանիյան նշել է, որ իսրայելցիները փորձել են ճնշում գործադրել իրենց վրա, որպեսզի շարժումը ճանաչի հրեական պետությունը (ISRALΖnd):