Համընեին նույնիսկ տարեթիվ է նշել


 

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համընեին հայտարարել է, որ Իրանն Իսրայելին հարված է հասցնելու 2014 թվականին: Այդ առնչությամբ համապատասխան փաստաթուղթը ռազմավարության գծով նրա խորհրդականը հրապարակել է ինտերնետում:

Համընեին վերստին Իսրայելը որակել է որպես «քաղցկեղի ուռուցք» և հայտարարել, որ եթե այդ հարվածը մոտ ապագայում չհասցվի`«հնարավոր է, որ հետո ուշ լինի»:

Իսրայելի դեմ պատերազմը նա անվանել է «պաշտպանական ջիհադ», որը կոչված է պաշտպանելու իսլամը: Նրա կարծիքով` եթե նույնիսկ Իսրայելն ինքը չհարձակվի Իրանի վրա, ապա «պաղեստինյան հողերի բռնազավթումն արդեն իսկ արդարացնում է սիոնիստների դեմ պատերազմը»:

Հոգևոր առաջնորդն հաշվարկել է, որ հրթիռային ներուժը կբավարարի Թեհրանին, որպեսզի 9 րոպեում ոչնչացնի Իսրայելը: