ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

14.02.2012 թ.

ԽՈՅԵՐ. Մի´ հուզվեք. երեկվանից ձեզ համար սկսվել է բարեհաջող շրջան: Բայց, հավանաբար, դուք ցանկանում եք հաջողության հասնել ու այն վայելել շատ շուտ: Մի´ շտապեք և թույլ մի´ տվեք, որպեսզի անհամբերությունը նոր խնդիրներ հարուցի ձեզ համար:

ՑՈՒԼԵՐ. Դուք ձգտում եք միանգամից մի քանի «նապաստակ որսալ» ու դեռ զարմանում եք, որ դա այնքան էլ լավ չի ստացվում: Ստիպված կլինեք ինչ-որ բանից հրաժարվել կամ ինչ-որ բան զոհաբերել և ուշադրություն բևեռել ամենակարևորի վրա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Եթե որոշել եք միայնակ գործել, ուրեմն ճիշտ ընտրեք տեղն ու ժամանակը: Հակառակ պարագայում` ցավ կապրեք, եթե ձեր կատարած աշխատանքն անիմաստ դառնա կամ աննկատ մնա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Այսօր ձեզ կայցելի մուսան և նոր գաղափար կհուշի: Բայց թե ինչպես կվարվեք նրա հետ (գաղափարի, այլ ոչ թե մուսայի)`դա արդեն ձեր խնդիրն է: Սխալվելու դեպքում նոր գլխացավանքներ կունենաք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Վաղուց ձեզ համար հաստատուն ու սովորական դարձած ինչ-որ երևույթ կամ հարաբերություն անսպասելիորեն հակառակ ընթացք կունենա: Համբերատար եղեք, որովհետև ստիպված եք լինելու բավական ժամանակ ծախսել` այն հին ընթացքին վերադարձնելու:

ԿՈՒՅՍԵՐ. Այսօր կհամակվեք արկած որոնելու ցանկությամբ: Շրջահայաց եղեք ու ձեռնպահ մնացեք այն «արկածից», որը ձեր սրտով չի լինի:

ԿՇԵՌՔՆԵՐ. Օրը բազմագույն կլինի, ինչը կազդի ձեր տրամադրության վրա: Ավելի լավ է` նախընտրեք պայծառ գույները. այսինքն` փորձեք ավելի ուրախ լինել: Ինչ վերաբերում է կարևոր գործերին, ապա ավելի լավ է` հետաձգեք: Հիմնավոր ոչինչ այսօր չի հաջողվի:

ԿԱՐԻՃՆԵՐ. Մի´ փորձեք տրտմության կամ դժգոհության պատճառ որոնել. չեք գտնի: Հաշվի առեք, որ ձեր հազվադեպ բարձր տրամադրությունը վարակիչ կլինի` նույնիսկ չարակամների համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Ձեր հանճարեղ գաղափարներն անգամ այսօր հիացմունք չեն առաջացնի: Հավանաբար, ժամանակը կամ ձեր ունկնդիրներին ճիշտ չեք ընտրել: Փորձեք ձեր տեսակետներն արտահայտել ավելի ուշ և այլ իրավիճակում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ. Այսօր ավարտին հասցրեք այն գործը, որը չեք հասցրել կատարել, որովհետև վաղը ձեզ բոլորովին այլ հոգսեր կամ ուրիշ առաջադրանքներ են սպասվում: Եթե չհասցնեք ավարտել`ստիպված եք լինելու կրկնակի ջանքեր ներդնել:

ՋՐՀՈՍՆԵՐ. Այսօր իրատեսական ընտրություն կատարելու լավ հնարավորություն կունենաք: Միայն անհրաժեշտ է վճռական դառնալ, չզիջել ու պաշտպանել ձեր այդ իրավունքը:

ՁԿՆԵՐ. Դուք այսօր խոսելու եք և անվերջ խոսելու եք: Փորձեք մեկ-մեկ դադար առնել`գոնե ձեզ լսողների արձագանքն ու վերաբերմունքը ճշտելու

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԳԻՇԵՐԸ` թեթև մառախուղ. ջերմաստիճանը` 170, օդի խոնավորությունը` 95 %:

ԱՌԱՎՈՏՅԱՆ` թեթև մառախուղ. օդի ջերմաստիճանը` 160, օդի խոնավությունը` 95 %:

ՑԵՐԵԿԸ` ամպամած. օդի ջերմաստիճանը` 60, օդի խոնավությունը` 45 %:

ԵՐԵԿՈՅԱՆ` ամպամած. օդի ջերաստիճանը` 100, օդի խոնավուրությունը` 54 %:

ԱՐԵՎԱԾԱԳԸ` 07.57-ին, մայրամուտը` 18:35-ին. տևողությունը` 10 ժամ 38 րոպե: