ՄԵԾ ՓՈՂԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ


Միավորված աշխատանքային կուսակցությունը միջընտրական տարիներին ստվերում մնացած և միայն հերթական ընտրություններից առաջ ակտիվացող քաղուժերի օրինակով հայտարարել է, թե մասնակցելու է առաջիկա ընտրություններին: ՄԱԿ¬ին մոտ կանգնած շրջանակները հավաստիացնում են, որ իրենք մրցակից ուժերին արդեն իսկ «ծանուցել» են, որ համագործակցության առաջարկով իրենց չդիմեն: Ասել են նաև, որ հաջողության հավանականությունից անկախ` իրենք, միևնույն է, միայնակ են ընտրություններին մասնակցելու: Իսկ Գ. Արսենյանին նման ինքնավստահություն է ներշնչել քարոզարշավի վրա ծախսվելիք ահռելի ֆինանսական միջոցները: Պնդողներ կան, թե այս առումով ՄԱԿ¬ը կարող է անգամ ամենահարուստը համարվող քաղուժերին զիջել: Կուսակցապետը նախատեսում է մեծամասնական ընտրակարգով ևս առաջադրվել` այս պարագայում արդեն մրցակից ունենալով «Բարգավաճ Հայաստանի» աջակցությունը վայելող Ռուբեն Գևորգյանին` «Ծաղիկ Ռուբոյին»: