ՓՈԽԱՆՑՎՈՂ ԹՇՆԱՄԱՆՔ
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն, ի տարբերություն իր կուսակցական ղեկավարների, դեռևս չի շնորհավորել ու հավանաբար այդպես էլ չի ձգտելու բարիդրացիական հարաբերություններ հաստատել Իջևանի` վերջերս ընտրված քաղաքապետի հետ: Նախկին քաղաքապետի և մարզպետի հարաբերությունները նույնպես թշնամական էին, և ցանկացած տավուշցի կվկայի, որ նրանց ավելի քան տասնամյա հակամարտությունից մարզկենտրոնը շատ տուժեց: Իր հերթին, մարզպետներից ամենաերկարակյացը համարվող Ա. Ղուլարյանի պաշտոնավարման օրերն, ըստ տեղացիների, հաշված են, և Ամանորից հետո մարզը նոր ղեկավար կունենա: Թեև արդեն բազմաթիվ անուններ են շրջանառվում, բայց Իջևանում հույս ունեն, որ, ի վերջո, հավանության կարժանանա այն թեկնածուն, ով նաև պատրաստ կլինի բարեկամական հարաբերություններ պահպանել մարզի խոշորագույն քաղաքի, ինչպես նաև մյուս համայնքների ընտրված ղեկավարների հետ: