ՍԱՔՈՒՆՑԸ ՀԻՄԱ ԷԼ ՌՈՒՍՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆ Է


Ոչ անհայտ Արթուր Սաքունցը, պարզվում է, չափազանց վիրավորվել է Ռուսաստանում անցկացված ընտրություննների արդյունքներից և որոշել է պաշտպանել ռուս ընտրողների շահերը` հավանաբար այս անգամ էլ «գրանտներ» ստանալով այն կազմակերպություններից, ովքեր կամենում են Ռուսաստանում ստեղծել քաոսային վիճակ և գործի դնել քաղաքացիական անհնազանդությունը... Ռուսաստանի դեսպանատան մոտ Սաքունցի նախաձեռնած ցույցն, իհարկե, բազմամարդ չէր ու տապալվեց: Բայց կարևորն այն է, որ նա հանձնարարել էր նկարահանել ամեն ինչ: Դե, նկարահանված նյութն էլ կուղարկի իր ստնտու կազմակերպությանն ու, Սաքունցի ամանորյա սեղանն այս տարի էլ շատ առատ կլինի: Երվանդ Օտյանն այս տեսակին «հեղափոխության մակաբույծ» է կոչել: Ավելացնելու ոչինչ չի մնում: