ԲԱԽՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
Արդեն տեղեկացրել ենք, որ «Հրազդան» մարզադաշտի համար մղվող պայքարը երկու գործարար պատգամավորների` Ռուբեն Հայրապետյանի և Աշոտ Աղաբաբյանի միջև, օրավուր նոր զարգացումներ է ապրում: Այսօր արդեն պարզ է դառնում, որ ՀՖՖ նախագահ պատգամավորը հավանաբար ձեռք է բերել ինչ-որ պաշտոնյաների համաձայնությունը և գրոհ է սկսել Աղաբաբյանի դեմ: Իսկ որ Աղաբաբյանն էլ հայտնվել է անպաշտպան վիճակում` այլևս անհնար է հերքել... Մնում է սպասել, որ մեր պատմության մեջ էլ կգրանցվի մի նոր «Ձմեռայինի գրոհ», կամ էլ մարզադաշտը կճանաչվի գերակա շահ ու կտրամադրվի Հայրապետյանին: Սա, երևի, կլինի տրամաբանական լուծում, որպեսզի «և գայլերը կուշտ լինեն, և ոչխարները` անվնաս»... Զարմանալ կարելի է, որ մարզադաշտի մասին հիշվեց միայն հիմա, երբ Աղաբաբյանը սկսեց դրա հարևանությամբ առևտրի կենտրոն կառուցել...