ՀԱԿ-Ը ՍԿՍԵԼ Է ԽՈՒՍԱՆԱՎԵԼ


ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունից հետո, երբ նա խոսեց ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին, հիմա արդեն ընդդիմադիր ուժը սկսել է խուսանավել, ինչպես ասում են` այլ մեկնաբանություններ տալ: Պարզվում է` Կոնգրեսի ներսում սկսվել է պայքարը համամասնական ցուցակում տեղ գրավելու համար, իսկ որոշ ընդդիմադիրներ համոզված են, որ ԲՀԿ-ի հետ համագործակցելով, իրենք դուրս կմնան տերպետրոսյանական ցուցակից: Այդ պատճառով էլ հիմա Կոնգրեսում մանևրում են, ձգտում հեռու մնալ մեկնաբանություններից և բացատրություններից: ԲՀԿ-ն էլ սեփական մեկնաբանություններն է անում` նույնպես չկամենալով իր և ՀԱԿ-ի համագործակցությունը դարձնել քննարկման նյութ...