Ընդդեմ... Սուրբ Ծննդյան


Հյուսիսային Կորեան «զինվել» է ընդդեմ... Սուրբ Ծննդյան տոների: Միայն կոմունիստները կարող են չարանալ Սուրբ Ծննդյան շուքից: Հետաքրքիր է, եթե շքեղ հրավառության փոխարեն կարմիր դրոշներ փողփողային, հյուսիսկորեացիները կբարգավաճեի՞ն: Փհենյանը Սեուլին արգելում է` Սբ. Ծնունդը տոնել այնպես, որ դա տեսանելի լինի Հարավային Կորեայում: Կոմունիստական վարչակարգը կտրականապես դեմ է, որ սովի մատնված իր քաղաքացիները տեսնեն բարեկեցիկ Հարավային Կորեայի տոնական հրավառությունը: Երկու Կորեաների միջև եղած սահմանից 3 կմ հեռավորության վրա տեղադրված մետաղյա աշտարակն ավանդաբար «զարդարվում» է լամպերով` Ծննդյան տոնածառ հիշեցնելով (տեղեկացրել է BBC¬ն): Բայց ահա այս տարի Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է, որ հրավառությունը ինքը կհամարի «հոգեբանական պատերազմ` ընդդեմ կոմունիս տական վարչակարգի» և «հետևանքները կլինեն անկանխատեսելի»: Միայն կոմունիստները կարող են չարանալ Սուրբ Ծննդյան շուքից: Հետաքրքիր է, եթե շքեղ հրավառության փոխարեն կարմիր դրոշներ փողփողային, աղքատ քաղաքացիները կկշտանայի՞ն: